Սիրահարված կանայք (անգլ.՝ Women in Love)․ անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի հանրահայտ վեպը, որ հրատարակվել է 1920 թվականին։ Այն ավելի վաղ լույս տեսած Ծիածանը (1915 թ․) վեպի շարունակությունն է, ուր հեղինակի ուշադրության կենտրոնում են մնում Բրենգուեն ազգանունը կրող երկու քույրերի՝ Ուրսուլայի և Գուդրունի կյանքի և սիրո պատմությունը։

Սիրահարված կանայք
անգլ.՝ Women in Love
ՀեղինակԴեյվիդ Հերբերթ Լոուրենս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄոդեռնիզմ և ԼԳԲՏ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդԾիածանը
ՀաջորդThe Lost Girl?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչThomas Seltzer?
Հրատարակման տարեթիվ1920
Պարգև(ներ)
 Women in Love Վիքիպահեստում

Գուդրուն Բրենգուենը, որը նկարիչ էր, կապվում է Ջերալդ Քրիչ անունով արվեստագետի հետ, սակայն նրանց հարաբերությունները լինում են կործանարար։ Ի հակադրություն սրա, հեղինակը ներկայացնում է մյուս քրոջ՝ Ուրսուլա Բրենգուենի սիրավեպը Ռուփերտ Բըրքինի հետ։ Վերջինս օտարված մտավորական է, որի շատ հայացքներ ասոցացվում են հեղինակի անձի հետ։ Ջերալդի և Ռուփերտի միջև ստեղծված ֆիզիկական և ֆիզիոլոգիական կապվածությունը հուզական հարաբերությունների ֆոնին դառնում է ավելի խորը և լարված։ Ժամանակագրական առումով, վեպը ներկայացնում է բրիտանական հասարակության կյանքը նախքան Առաջին համաշխարհային պատերազմը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրահարված կանայք (վեպ)» հոդվածին։