Սինջան, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք, Տևրիկ-Զառա ճանապարհի վրա։

Գյուղ
Սինջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներՍենջան, Սինճան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ58300
Սինջան (Տևրիկի գավառ) (Աշխարհ)##
Սինջան (Տևրիկի գավառ) (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակություն, այգեգործություն, անասնապահությունն ու մեղվաբուծությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սինջանն ուներ 1315 թվականին կառուցված Ս. Գևորգ անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 461

Աղբյուրներ

խմբագրել