Սինոյկիսմոս (հուն․ συνοιχισμός; - բառացի՝ համատեղ բնակվել, συνοικΙξω - համատեղ բնակեցնել), հին պետություններում (Հին Հունաստան, Հին Հռոմ և այլն) մեկ պոլիսի մեջ նախկինում ինքնուրույն մի քանի բնակավայրերի կամ քաղաքների տարերայնորեն միաձուլվելու ընթացքը։ Սինոյկիսմոսի հետևանքով աստիճանաբար վերացել է ցեղային մասնատվածությունը, առաջացել են կենտրոնական կառավարման մարմիններ, ուժեղացել է տնտեսական միասնությունը, ամրապնդվել նախկինում անջատ ցեղերի և համայնքների ռազմական հզորությունը։ Առավել հայտնի է Արկտիկայի 12 համայնքների սինոյկիսմոս, որոնք միավորվել են Աթենքի գերիշխանության ներքո (մ․ թ․ ա․ 13-7-րդ դարեր)։

Համայնքների մասնակցությունը Նիկոպոլսի սինոյկիսմոսին

Հելլենիզմի ժամանակաշրջանում սինոյկիսմոս ուներ այլ բնույթ, իրականացվել է միապետների կողմից բնակիչների բռնի վերաբնակեցման միջոցով։ Կատարվում էր տնտեսական և քաղաքական նկատառումներով՝ քաղաքային կյանքը զարգացնելու և սոցիալական հենարան ստեղծելու նպատակով։ Նման տիպի քաղաքներ հիմնվել են նաև Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ, Արշակավան և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 394