Սինկրետիզմ
Սինկրետիզմ (լատ.՝ syncretismus, от հուն․՝ συγκρητισμός - միացում կամ «Կրետեի քաղաքների դաշնություն»)[1], տարասեռ փիլիսոփայական սկզբունքների համադրություն մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։:
- Որևէ երևույթի նախնական, չզարգացած վիճակին բնորոշ ոչ մասնատվածությունը (օրինակ, նախնադարյան մշակույթի արվեստը, երբ երաժշտությունը, երգը, պարը, պոեզիան մեկը մյուսից բաժանված չէին, երեխայի զարգացման վաղ շրջանի հոգեկան ֆունկցիաների ոչ մասնատվածությունը և այլն)։
- Անհամասեռ տարրերի ոչ օրգանական միացումն ու զուգակցումը, ինչպես օրինակ, հելլենիզմի դարաշրջանում կրոնական սինկրետիզմը հանդես է գալիս տարբեր կրոնական ուսմունքների ու հավատալիքների տարրերի զուգակցման ու միաձուլման ձևով։
- Փիլիսոփայության մեջ սինկրետիզմը էկլեկտիկայի տարատեսակությունն է։
ՍտուգաբանությունԽմբագրել
Առաջին անգամ արձանագրվել է 1610-1620 թվականներին նոր լատիներեն` syncretismus բառից, հունարեն` synkrētismós «կրետացիների միություն» արտահայտությունից, այսինքն՝ երկու հակառակորդ կողմերի միավորված ճակատ ընդդեմ ընդհանուր թշնամու, synkrēt(ízein) «համադաշնություն կազմել» + -ismos գոյական վերջածանց[1]։
ՓիլիսոփայությունումԽմբագրել
Սինկրետիզմը փիլիսոփայական տարասեռ սկզբունքների համակցություն է մեկ համակարգում՝ առանց դրանց միավորման։
ԱրվեստումԽմբագրել
Սինկրետիզմը արվեստում «անհամեմատելի» մտածելակերպի և հայացքների համադրություն կամ միաձուլում է։
ԼեզվաբանությունումԽմբագրել
Սինկրետիզմը լեզվաբանությունում մի քանի իմաստների կամ իմաստային բաղադրիչների մեկ ձևի մշտական կապն է՝ բաժանված տարբեր ձևերի միջև։
ԿրոնումԽմբագրել
Կրոնական սինկրետիզմը տարասեռ վարդապետական և կրոնական դրույթների համակցություն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Definition of syncretism»։ www.dictionary.com (անգլերեն)։ Վերցված է 2022-10-18
Ընթերցե՛ք «սինկրետիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սինկրետիզմ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 393)։ |