Սինանյան նվագախումբ

Սինանյան նվագախումբ, «Հայկական նվագախումբ», կազմակերպվել է 1861 թվականին, Կ․ Պոլիսում Սինանյանի (տես Սինանյաններ)) նախաձեռնությամբ։

Սկզբնապես կազմն անսամբլային էր՝ երկու ջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, կլառնետ, երկու տրոմբոն։ Ավելի ուշ այն վերաճել է 15, իսկ 1888 թվականից՝ 40 երաժիշտներից բաղկացած նվագախմբի, երբ նրա դիրիժորն է դարձել Հարություն Սինանյանը։ Սինանյան նվագախումբը հայկական առաջին խոշոր սիմֆոնիկ նվագախումբն է (թեև ժամանակագրական առումով հայ, մասնավորապես՝ պոլսահայ իրականության մեջ դրան նախորդել է Կարապետ Փափազյանի նվագախումբը, որը, սակայն, սպասարկելով «Արամյան թատրոնին», ունեցել է իր նվագացանկային և կատարողական յուրահատկությունը)։ Սինանյան նվագախումբը լուսավորական լայն գործունեություն է ծավալել։ Նվագացանկը ընդգրկել է հատվածներ իտալական օպերաներից և ֆրանսիական օպերետներից, հայկական, հունական, թուրքական երգերի ու պարեղանակների նվագախմբային փոխադրումներ, հետագայում նաև՝ Բեթհովեն և Մոցարտի, ինչպես նաև Չուխաճյանի և Հ․ Մինանյանի սիմֆոնիկ երկեր։ Նվագախումբը գոյատևել է մինչև 1896 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 386 CC-BY-SA-icon-80x15.png