Սինագոգ (Ցարիցին, 1911)

Սինագոգ Պորտ-Սաիդ փողոցում (ռուս.՝ Синагога на улице Порт-Саида ), տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան, այժմ չգործող սինագոգ, Պորտ-Սաիդ փողոցի 11-ա հասցեում։ Այժմ՝ քաղաքային ֆիզիոթերապևտիկ պոլիկլինիկա։

Museum Silhouette.svg
Սինագոգ
Volgograd Synagogue.jpg
Տեսակchoral synagogue?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎոլգոգրադ
Հասցե400066, город Волгоград, улица Порт-Саида, дом 11
ՓողոցPort-Saida Street? (11)
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն, նեոմավրիտանական ոճ և ճարտարապետական մոդեռն
Շինանյութաղյուս
Հիմնադրված է1911
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ
Ժառանգության կարգավիճակQ109745571?[1]

Վոլգոգրադի մարզի դումայի 1997 թվականի հունիսի 5-ի թիվ 62/706 որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան[2]։

ՊատմությունԽմբագրել

1905 թվականի օգոստոսի 24-ին Ցարիցինայի բնակիչները դիմեցին Սարատովի նահանգի շինարարության բաժնին՝ աղոթքի տուն կառուցելու խնդրանքով։ 1906 թվականի հունիսին առաջարկված ծրագիրը մերժվեց, քանի որ սխալներ էին թույլ տվել գմբեթի բեռի բաշխման համար։ Հունվարի 24-ին ծրագիրը բարեփոխվել և հաստատվել է, իսկ 1911 թվականին շինարարությունը ավարտվել է։

1926-1928 թվականներին կառուցվել է քարե ցանկապատով երկաթյա դարպաս։ Բացի այդ, կառուցվել է ճակատային դուռ, սալիկապատվել է մայթը, տնկվել է այգի։

1929 թվականի նոյեմբերի 17-ին Ստալինգրադի գործադիր կոմիտեի որոշմամբ սինագոգը փակվեց, որոշում կայացվեց այն ակումբին տալ։ Սակայն երկար ժամանակ դատարկ է մնացել։

ՃարտարապետությունԽմբագրել

Սինագոգը ուղղանկյուն նախագծով, նկուղով, հարուստ ճակատային ձևավորմամբ աղյուսե շինություն է։ Ճակատները բաժանված են երեք մասերի, որոնցից կենտրոնում գտնվողն ավելի լայն է, քան կողայինները։ Ստորին և վերին հարկաշարքերի միջև գոյություն ունի մոդուլոններով քիվ։ Սինագոգի կառուցման ժամանակ օգտագործվել են այդ ժամանակվա համար նոր մետաղական կոնստրուկցիաները (թուջե սյուներ, Մոնյեի կամարներ)։

ԳրականությունԽմբագրել

  • С.А. Аргасцева, Л.В. Гуренко. «Свод историко-архитектурного наследия Царицына-Сталинграда-Волгограда. (1589-2004гг.)». - «Панорама», 2004. - С. 168. - 240 с.
  • В. В. Серебряная. Культовое зодчество Волгоградской области. - 2002. - С. 159-161. - 336 с.

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Volgogradskaya Pravda (ռուս.) // Волгоградская Правда — 2009. — вып. 122.
  2. Е. А. Чемякин Памятники и памятные места Волгоградской области. Том 2. — «Принт», 2008. — С. 204. — 255 с.