Սիմֆոնիա № 11 (Շոստակովիչ)

Ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի 11-րդ սիմֆոնիան գրվել է 1957 թվականին։ Սիմֆոնիան ներկայացնում է 1905 թվականի Ռուսական Հեղափոխությունը։ Այն գրված է սոլ մինորում և ունի 4 մաս։ Առաջին անգամ ներկայացվել է 1957 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Մոսկվայի Կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Խորհրդային Միության Սիմֆոնիկ Նվագախմբի և Նաթան Ռախլինի կատարմամբ։

Համառոտ Պատմություն խմբագրել

1956 թվականին Շոստակովիչը պատվեր է ստանում գրել մի սիմֆոնիա Հոկտեմբերյան Հեղափոխության 40 ամյակը նշելու համար։ Շոստակովիչը գրում է 4 մասանի այս սիմֆոնիան որը հիմնականում հիմնված է ռուսական ազգային երաժշտության էլեմենտների վրա։ Սիմֆոնիայի հիմնական թեմաները վերցված են ռուսական ազգային երաժշտությունից։

Այս ստեղծագործությունը մեծ սեր է վայելել ռուս ժողովրդի կողմից։ Այն միանգամից դարձել է շատ հայտնի ստեղծագործություն։ Իր ծավալով, մեծությամբ և կառուցվածքով սիմֆոնիան նման է նույն կոմպոզիտորի 7-րդ սիմֆոնիային։ Այս երկու ստեղծագործությունները համարվում են ժողովրդական սիմֆոնիաներ։ Սիմֆոնիան նաև ստացել է Լենինի անվան մրցանակը։

Կառուցվածք խմբագրել

Սիմֆոնիան կազմված է իրար առանց դադարի հաջորդող 4 մասից։ Դրանք են՝

Ադաջիո - Պալատի Հրապարակը խմբագրել

Մասը տևում է մոտավորապես 15 րոպե։ Այն շատ հանդարտ է և բավական դանդաղ։ Հիմնական թեման նվագում են լարայինները։ Փողային տարբեր գործիքներ ունեն սոլո պարտիաներ։ Շեփորի սոլո պարտիան կարծես թե լսվում է հեռվից և խորհրդանշում է գալիք վտանգը։ Այս մասը ունի շատ սպառնալի մթնոլորտ։

Ալլեգրո - Հունվարի Ինը խմբագրել

Այս երկրորդ մասը ունի երկու հիմնական թեմա։ Առաջին մասը հավանաբար նկարագրում է 1905 թվականի հունվարի 22ը և Սանկտ Պետերբուրգ քաղաքը։ Այս նոր թեման շատ մեծ զգացմունք է պարունակում իր մեջ։ Այն արագ է և մոլեգնած։ Առաջին թեմայի վերջում նորից լսվում է առաջին մասի թեման։ Այնուհետև սկսվում է երկրորդ մասի երկրորդ թեման։ Արկրորդ թեման ավելի մոլեգնած է։ Այն սկսում է լարայինների ֆուգատոյով այնուհետև միանում են նաև փողային գործիքները։ Տուբան կատարում է գլիսսանդոներ։ Վերջում նաև միանում են հարվածային գործիքները և մթնոլորտը ավելի լարված է դառնում։ Հարվածային գործիքները կատարում են հարվածներ, որոնք համընկնում են թեմայի կուլմինացիաների հետ։ Երկրորդ թեման ավելի լարված է։ Երկրորդ մասը տևում է 18 րոպե։

Ադաջիո - Հավիտենական Հիշատակ խմբագրել

Այս 3-րդ մասի հիմնական թեման նվագում են ալտերը։ Թեման վերցված է հեղափոխական մի երգից։ Այս մասը կազմված է երեք մասից՝ առաջին մասը հանդարտ է։ Այնուհետև ևս մեկ անգամ հնչում է երկրորդ մասի երկրորդ թեման և նորից ալտերի կատարմամբ նվագվում է 3-րդ մասի առաջին թեման։ Այս մասը տևում է մոտ 11 րոպե։

Ալլեգրո նոն տրոպո - Ահազանգ խմբագրել

Այս մասը սկսում է ռազմական քայլերգով։ Այնուհետև անգլիական եղջրափողը կատարում է սոլո պարտիա։ Նույն քայլերգը նվագում են նաև լարայինները միանալով մյուս գործիքներին։ Բաս կլառնետի սոլոյից նորից զգացվում է վտանգի մոտեցումը։ Մասի վերջում լսվում է մեծ զանգի ձայնը (ահազանգ)։ Մեծ զանգը լսվում է սոլ մինորում, իսկ նվագախումբը նվագում է սոլ մաժորում։ Սիմֆոնիան վերջանում է բնական սոլով որը նվագում է ամբողջ նվագախումբը։

Սիմֆոնիայում օգտագորցվող գործիքները հետևյալն են՝ 3 ֆլեյտա (1 պիկոլո), 3 հոբոյ (1 անգլիական եղջրափող), 3 կլառնետ (1 բաս կլառնետ), 3 ֆագոտ (1 կոնտրաֆագոտ), 4 գալարափող, 3 շեփոր, 3 տրոմբոն, տուբա, լիտավր, ցիմբալ, եռանկյունի, տամ-տամ, մեծ և փոքր թմբուկ, քսիլոֆոն, մեծ զանգ, 2 տավիղ (ցանկալի է կրկրնապատկված՝ այսինքն 4) և լարայիններ՝ 16-20 առաջին ջութակներ, 14-18 երկրորդ ջութակներ, 12-18 ալտեր, 10-14 թավջութակներ, 10-12 կոնտրաբասեր։ Այս ստեղծագործությունը մեծ նվագախումբ պահանջող է։ Այն ընդգրկում է մոտ 78 երաժիշտ։

Շատ հաճախ այս սիմֆոնիան անվանվում է ֆիլմ առանց էկրանի։