Սիմփլ-դիմփլ
Սիմփլ-դիմփլ (անգլ.՝ simple dimple - հասարակ փոսիկ), խաղալիք, որը 2021 թվականի գարնանը մեծ տարածում է ստացել Ռուսաստանում ՝ երեխաների և դեռահասների շրջանում[1]։ Հակասթրեսային խաղալիքների տարատեսակներից մեկն է։ Իմաստը փոսիկների բազմանգամյա սեղման մեջ է։ Սովորաբար այդ փոսիկների թիվը չի անցնում յոթից[2]։
Պատմություն
խմբագրելԻ սկզբանե սիմփլ-դիմփլը եղել է բացառապես մանկական խաղալիք, որի օգնությամբ երեխաները զարգացրել են ձեռքի մոտորիկան։ Այդ տիպի խաղալիքները ի հայտ են եկել Հյուսիսային Ամերիկայում դեռ 2019 թվականին։ Սակայն դրանք հիթ են դարձել միայն 2021 թվականի սկզբին։ Փոփ-իթից տարբերվում են նրանով, որ ամեն փոսիկ շրջապատված է պլաստիկով, և փոսիկները միմյանցից տարբերվում են իրենց չափսերով, իսկ փոփ-իթում փոսիկները միանման են[3]։ Այդպիսով ստացվում է կոմպակտ խաղալիք, որը կարելի է փակցնել բրելոկի վրա[4]։
Նկարագրություն
խմբագրելԽաղալիքները լինում են տարբեր ձևերի և չափերի[5]։ Սովորաբար դրանք պատրաստում են բրելոկի կամ հեռախոսի պատյանի տեսքով։ Փոսիկները սովորաբար տարբեր չափերի և գույների են։
Ճանաչում
խմբագրել2021 թվականին բրիտանական և ավստրալիական ԶԼՄ-ները նկատել են այդ խաղալիքի հայտնիության աճ։ Երեխաները և դպրոցականները դրանք գնում էին և դրանց հետ ՏիկՏոկ-ում վիդեոներ տեղադրում։ Այդ ամենը վարակիչ դարձավ։ Խաղալիքը գոյություն ունի արդեն տասնյակ տարիներ, բայց շատ արտադրողներ միայն վերջերս են սկսել դրանից եկամուտ ստանալ և արտադրությունը զարգացնել։ Այդ խաղալիքները այժմ այնքան հայտնի են դարձել, որքան Սպիններները։ «Սիմփլ-դիմփլ» խաղալիքը մեծ տարածում է գտել այնպիսի սոցիալական ցանցերում, ինչպիսիք են «ՏիկՏոկը» և «Likee»-ն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Симпл-димпл и поп-ит, кажется, скоро будут у всех. Почему они стали так популярны?». ТАСС. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Пупырки радости: что такое поп-ит и вредно ли это». РЕН ТВ (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 12. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Новый спиннер: что такое «попыт» и «симпл-димпл», о которых говорят в TikTok». РБК Стиль. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Эксперты объяснили, почему поп-ит и симпл-димпл нравятся детям». www.bashinform.ru (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Гайд начинающего попытера: что такое поп-ит, симпл-димпл, сквиш и как с ними играть». Афиша. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.