Սիմոն Քյուփելյան

հայ բժիշկ

Սիմոն Սերոբի Քյուփելյան (1885, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Սիմոն Քյուփելյան
Ծնվել է1885
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայրԲաղդադ, Օսմանյան կայսրություն
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականին Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում՝ վարպետ դերձակ Սերոբ Քյուփելյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այնուհետև սովորել ամերիկացի մի­սի­ո­ներ­ների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջում։ 1906 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջը, 1910 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկի վկայական ստացել։ 1910-1915 թվականներին Մարաշում բժիշկ է աշխատել։

1915 թվականի ամռանը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ի թիվս բազմաթիվ հայ բժիշկների, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել՝ սպայի աստիճանով։ 1915 թվականին հազարավոր հայ ընտանիքների թվում, նրա ընտանիքը աքսորվել է Դեյր էլ-Զորի անապատը։ Բժիշկը, լինելով թուրքական բանակի սպա, մեծ դժվարությամբ կարողացել է ընտանիքը փրկել ողջակիզվելուց։ Ծառայության բերումով ուղարկվել է Բաղդադի ռազմաճակատ և իր բախտակից հայ բժիշկների նման գնդակահարվել թուրքերի կողմից։

1918 թվականին ընտանիքը վերադարձել է հայրենի Ղահրամանմարաշ և իրենց տունը գտել ավերված։ Դրանից հետո ընտանիքը որոշել է տեղափոխվել ԱՄՆ։ Ամուսնացած է եղել ազգությամբ հույն Մարիի հետ։ Որդին՝ Նեսիբ Սիմոնի Քյուփելյանը (1886, Մարաշ - ?, ԱՄՆ) եղել է բժիշկ և բնակվել ԱՄՆ-ում։ Մյուս որդին՝ Վահե Սիմոնի Քյուփելյանը (1912, Մարաշ - 1988, Վաշինգտոն), եղել է ամերիկյան ռազմական կոնստրուկտոր և ղեկավարել է ինքնաթիռների ու բալիստիկ հրթիռների ստեղծումը։

Գրականություն խմբագրել

  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։