Սիմոն Մոգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիմոն Մոգ (հուն․՝ Σίμων ό μάγος, 1-ին դար - 65, Հռոմ, Հին Հռոմ), ըստ Նոր Կտակարանի «Գործք առաքելոցի» (Ը, 9-24) սամարացի մոգ, ցանկացել է Պետրոս և Հովհաննես առաքյալներից փողով գնել մկրտվածների վրա սուրբ հոգին իջեցնելու և հրաշքներ գործելու կարողությունը՝ ձեռքերը նրանց վրա դնելու միջոցով, ինչպես նրանք անում էին։ Սակայն Պետրոսը նրան պատասխանեց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. թէ դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ» (Ը, 20-21)։
Սիմոն Մոգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1-ին դար |
Մահացել է | 65 |
Մահվան վայր | Հռոմ, Հին Հռոմ |
Ազգություն | Samaritan? |
Մասնագիտություն | քահանա և Մոգ |
![]() |
Ըստ «Գործք առաքելոց»-ի՝ Սիմոնը մեր թվականության առաջին դարում ապրած սամարացի մոգ էր կամ կրոնավոր, ով քրիստոնեություն էր ընդունել, հետագայում բախում էր ունեցել Պետրոս առաքյալի հետ։ Կարծիքներ կան, որ նա ապրել է երկրորդ հարյուրամյակում, սակայն դրանք վստահություն չեն ներշնչում[1][2]։
Միջնադարում Սիմոնի անունով սիմոնականներ էին կոչվում նրանք, որոնք զբաղվում էին սրբությունների (հոգևոր բարիքների և եկեղեցական պաշտոնների) առուծախով։
Քրիստոնյա եկեղեցին նաև համարում է Սիմոն Մոգին գնոստիկական ուսմունքի հիմնադիր[3][4][5][6]։ Այդ կարծիքն ընդունում են նաև ժամանակակից որոշ ուսումնասիրողներ [7][8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Knight Kevin (2012)։ «Simon Magus»։ newadvent.org։ Catholic Encyclopedia։ Վերցված է օգոստոսի 20, 2016։ «it is difficult or rather impossible to extract from them any historical fact the details of which are established with certainty»
- ↑ «Simon Magus | Samarian magician»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 23
- ↑ «CHURCH FATHERS: Against Heresies, I.23 (St. Irenaeus)»։ www.newadvent.org
- ↑ Caesarea) Eusebius (of Caesarea, Bishop of (մայիսի 5, 1894)։ «The Ecclesiastical History of Eusebius Pamphilus, Bishop of Caesarea, in Palestine»։ George Bell & Sons – via Google Books
- ↑ Hippolytus: Refutation of All Heresies can be found in Rev. Alexander Roberts and James Donaldson, eds., The Ante-Nicene Fathers (1919; reprint ed., Grand Rapids, MI: Eerdmans, 1971), 5:74–81, for the part we need about Simon.
- ↑ Ferreiro Alberto (մայիսի 5, 2018)։ «Simon Magus in Patristic, Medieval And Early Modern Traditions»։ BRILL – via Google Books
- ↑ Rudolph, 1977, էջեր 312 ff
- ↑ Haar, 2003, էջ 306