Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարության ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Մարության (անգլ.՝ Simon Marootian, 1923 - 1980), քաղաքական ակտիվիստ, Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի Գերագույն դատարանի դատավոր[1][2][3]։ Ֆրեզնոյի Գերագույն դատարանի հայկական ծագմամբ առաջին դատավորն է եղել[4] և պաշտոնավարել է 1975-1980 թվականներին[4]։ Ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել նաև ԱՄՆ դեմոկրատական կուսակցության շարքերում։ Եղել է Ֆրեզնոյի շրջանի Դեմոկրատական կենտրոնական կոմիտեի նախագահը[4]։ 1974 թվականին եղել է Էդմունդ Փեթ Բրաունի՝ Կալիֆորնիայի նահանգապետի համար ընթացող քարոզարշավի համանախագահը[4]։ Սիմոն Մարությանը եղել է նաև Ֆրեզնոյի շրջանի Ֆաուլեր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի նախագահը[4]։

Սիմոն Մարության
Ծնվել է1923
Մահացել է1980
Մասնագիտությունդատավոր

Մահացել է 1980 թվականին 57 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Simon Marootian». Ararat. Armenian General Benevolent Union. 18: 105. 1977. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  2. Clough, Charles W.; Temple, twenty-two co-authors, Helen Clingan ...  ; editor, Bobbye Sisk; և այլք: (1900). Fresno County in the 20th century : from 1900 to the 1980s : an all new history (1st ed.). Fresno, Calif.: Panorama West Books. ISBN 9780914330974. {{cite book}}: |author2= has generic name (օգնություն); Explicit use of et al. in: |author2= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Armenian Assembly of America (1987). Armenians in America: celebrating the first century. Armenian Assembly of America. էջ 43. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kouymjian], Berge Bulbulian. [With pref. by Dickran (2001). The Fresno Armenians : history of a diaspora community (1. ed., 2. print. ed.). Sanger, Calif.: Word Dancer Press. էջեր 163–164. ISBN 188499539X. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.