Սիլվանոս կամ Սիղուանոս (լատին․՝ Sil՝ vanus, silva՝ անտառ), նախապես անտառների ու վայրի բնության աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ։ Կայսերական Հռոմում՝ հասարակ ժողովրդի ու ստրուկների ամենահանրաճանաչ աստվածը։ Աստիճանաբար Սիլվանոսը համարվել է երկրագործության, տան, բույսերի, կենդանիների, լեռների ու հանքերի հովանին, ընչազուրկների փրկիչն ու գերագույն աստվածը, հաճախ նաև՝ Հերակլեսի նման անպարտելի մարտիկ։ Սիլվանոսը մարմնավորել է ճնշված ու ընչազուրկ խավերի բողոքն ընդդեմ իշխող դասակարգի։ Իշխողները, Սիլվանոսին դիտելով իբրև խռովարար, երկնային աստվածների թշնամի և երկրային ստորակարգ նյութ, պաշտոնապես արգելել են նրա պաշտամունքը։ Սիլվանոսի պատվին հիմնվել են բազմաթիվ սրբարաններ։ Նրա անդրին կերտվել է գեղջուկի կերպարանքով ու հագուստով, մանգաղն ու պտուղները ձեռքին, որին ուղեկցում են շուն, այծ, օձ։

Artgate Fondazione Cariplo - Antonianos di Afrodisia - Antinoo nelle sembianze del dio Silvano
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 368