Սիլումին (լատին․՝ Sil(icium) սիլիցիում) և (Al)umin(ium) — (ալյումին), ալյումինի հիմքով ձուլման թեթև համաձուլվածքների խմբի ընդհանուր անվանում, պարունակում է սիլիցիում (մինչև 23%) և այլ տարրեր (պղինձ, մանգան, մագնեզիում)։ Սիլումին ստանում են, սովորաբար, ալյումինը սիլիցիումի հետ ձուլելով։ Մշակվել է XX դարի սկզբին։ Սիլումինը օժտված է համեմատաբար բարձր մեխանիկական հատկություններով և կոռոզակայունությամբ՝ խոնավ և ծովի մթնոլորտում։ Կիրառվում է ավտո- և ավիաշինության մեջ՝ բարդ ձևի դետալներ պատրաստելու համար։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 368