Սիլոսահավաք կոմբայն սիլոսացվող բույսերը հնձող, մանրացնող և այդ զանգվածը փոխադրամիջոցների վրա բեռնող գյուղատնտեսական մեքենա։ Կարելի է օգտագործել նաև սենաժի և խոտալյուրի պատրաստման հոսքային գծերում։

Սիլոսահավաք կոմբայնը և կցորդով տրակտորն աշխատանքի ժամանակ
Կցորդով սիլոսահավաք կոմբայն (տեսանյութ)

Սիլոսահավաք կոմբայնի աշխատանքային մասերն են․ կտրող ապարատը, վիլակը, մատուցող փոխադրիչը, սնուցող ապարատի վերին բիտերը, բեռնաթափող փոխադրիչը, սիլոսախողովակը, դանակային թմբուկը, հակակտրիչը, սնուցող ապարատի ներքին մատուցող գլանը, կոմբայնի ընթացքային մասը։ Կոմբայնի պտտվող վիլակը բույսերի ցողունները թեքում է դեպի կտրող ապարատը, որով դրանք կտրվելուց հետո տեղափոխվում են մատուցող փոխադրիչի և ապա՝ սնուցող ապարատի վերին ու ներքին գլանների վրա։ Խտացված և սեղմված շերտն անցնելով գլաններով հասնում է մանրող ապարատին և մանրված վիճակում սիլոսախողովակով մղվում դեպի բեռնաթափող փոխադրիչն ու թափվում կոմբայնի կողմից ընթացող փոխադրամիջոցների մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 367