Սիլիցիումօրգանական պոլիմերներ

Սիլիցիումօրգանական պոլիմերներ, մակրոմոլեկուլի տարրական օղակում սիլիցիում, ածխածին և այլ ատոմներ պարունակող բարձրամոլեկուլային միացություններ։ Սիլիցիումօրգանական պոլիմերները դասակարգվում են ըստ հիմնական շղթայի բաղադրության և կառուցվածքի՝ գծային, ճյուղավորված, օղակագծային, կարված և այլն։ Պոլիօրգանասիլօքսաններն օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութեր, ջերմակայուն պլաստմասսաներ, սիլիցիումօրգանական սոսինձներ, լաքեր, պոլիբորօրգանասիլօք սանները՝ սոսինձներ և ինքնասոսնձվող ռետին պատրաստելու համար։ Պոլիալյումաօրգանասիլօքսանները ջերմակայուն, թաղանթ առաջացնող նյութեր են, կատալիզատորներ։ Պոլիօրգանասիլազաններն օգտագործվում են շինանյութերը և գործվածքը չթրջվող դարձնելու համար և որպես պոլիմերների պնդացնողներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 366