Սիլիցիումօրգանական սոսինձներ

Սիլիցիումօրգանական սոսինձներ, սիլիցիումօրգանական պոլիմերներ պարունակող սոսնձող բաղադրություններ։ Օգտագործվում են․ 1մետաղները և ջերմակայուն ոչ մետաղական նյութերը, 2․ ջերմակայուն ռետինը և մետաղները, 3․ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութերը պողպատին և տիտանի համաձուլվածքներին սոսնձելու համար։ Սոսնձվածքը կայուն է ֊60-ից մինչև 1000 °C-ում։ Սիլիցիումօրգանական սոսինձները օգտագործվում են նաև կպչուն ժապավեններ պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 366