Սիլիկավորում՝ նյութերի մակերևութային կամ ծավալային հագեցում սիլիցիումով։ Նյութը մշակում են սիլիցիումի գոլորշու մեջ։ Սիլիկավորումը կիրառվում է, առավելապես, որպես դժվարահալ մետաղները (W, Мо, Та, Ti և այլն) օքսիդացումից պաշտպանելու միջոց։ Օքսիդացում նկատմամբ դիմացկունությունը պայմանավորված է սիլիկավորման ժամանակ խիտ դիֆուզիոն «ինքնաբուժվող» սիլիկային պատվածքների (WSi2, MoSi2 և այլն) առաջացմամբ։ Լայն կիրառություն է ստացել սիլիկավորված գրաֆիտը (բարձր ջերմաստիճանային վառարանների երեսպատման համար, մետաղի լցման հարմարանքներում, ավիացիոն ու տիեզերական տեխնիկայի՝ բարձր ջերմաստիճանների և էրոզիայի պայմաններում աշխատող դետալների պատրաստման համար ևն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։