«Սիամական սեր» (թայերեն` รักแห่งสยาม, Rak haeng Siam), թաիլանդցի ռեժիսոր Շոկեա Սակվերակուլի հերթական ֆիլմը[3]։ 2008 թվականին ֆիլմը հաղթել է Cinemanila International Film Festival կինոփառատոնին` «Լավագույն դերասան» անվանակարգում (Mario Maurer)։ Այդ նույն թվականին Thailand National Film Association Awards մրցանակաբաշխությունում ֆիլմը հաղթող է ճանաչվել երեք՝ «Լավագույն ռեժիսոր» (Շոկեա Սակվերակուլ), «Լավագույն ֆիլմ» և «Աջակցության լավագույն դերասանուհի» (Լաիլա Բունյասակ) անվանակարգում[4]։

Սիամական սեր
թաի.՝ รักแห่งสยาม
Երկիր Թաիլանդ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], դրամա[1], պատմություն հասունացման մասին և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2007
Լեզութայերեն
ՌեժիսորChookiat Sakveerakul?[1]
ՊրոդյուսերPrachya Pinkaew?, Somsak Techaratanaprasert? և Sukanya Vongsthapat?
Սցենարի հեղինակChookiat Sakveerakul?
ԴերակատարներՎիտվիսիտ Հիրանյավոնգկուլ[2], Մարիո Մաուեր[2], Լայլա Բունյասակ[2], Sinjai Plengpanich?, Songsit Rungnopakunsi?, Kanya Yaemdet?, Chanidapa Pongsilpipat?, Jirayu La-ongmanee?, Q13017141?, Q13018224? և August Band?
ԵրաժշտությունPawin Suwannacheep?
ՄոնտաժԼի Չատամետիկուլ և Chookiat Sakveerakul?
Նկարահանման վայրԲանգկոկ և Siam Square?
Տևողություն155 րոպե
Պաշտոնական կայքէջ
Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Միուն և Տոնգը սովորական ընկերներ են, ովքեր առօրյա կյանքով ապրում են Բանգկոկի Սիամական թաղամասում։ Ֆիլմը սկսվում է քսանրոպեանոց նախաբանով, որը պատմում է նրանց մանկության հարաբերությունների մասին։ Իրադարձությունների բնականոն ընթացքը խանգարվում է, երբ տղաներից մեկի ավագ քույրը արշավի ժամանակ ջունգլիներում կորում է։ Վշտի մեջ թաղված՝ ընտանիքը որոշում է տեղափոխվել այլ վայր՝ դրանով իսկ բաժանելով մանկության ընկերներին։ Տարիներ անց արդեն հասուն տղաները հանդիպում են միմյանց։ Միուն այժմ երգիչ է և իր ղեկավարած խմբի առաջատարը, իսկ նրա օգնականը արտաքնապես շատ է նման Տոնգի մահացած քրոջը։ Տղաները փորձում են օգնել Տոնգի ընտանիքին՝ դուրս գալու դեպրեսիայից և հասկանալ նրանց հարաբերությունների նոր զգացմունքները։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Witwisit Hiranyawongkul (Pitch) Միու (Mew)
Mario Maurer Տոնգ (Tong)
Kanya Rattanapetch Յոնգ (Ying)
Aticha Pongsilpipat Դոնաթա (Donut)
Chermarn Boonyasak (Laila) Տանգ/Ջուն (Tang/June)
Sinjai Plengpanich Սունի (Sunee)
Songsit Rungnopakunsri Կորն (Korn)

Ֆիլմի երաժշտություններ

խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը թողարկվել է 2007 թվականի նոյեմբերին, իսկ պրիմիերայի նախօրեին դուրս է եկել մեծ էկրան։ Ալբոմը, որը ձայնագրվել է ThaiPop/ThaiRock ոճով, անմիջապես դարձավ հանրաճանաչ, և ընդամենը մի քանի շաբաթից սպառվեց։ Իսկ գլխավոր՝ «Gun Lae Gun» երաժշտությունը ուղիղ յոթ շաբաթ մեծ հեղինակություն վայելող 97.5 FM ռադիոընկերության եթերում մնացել է հանրաճանաչ երաշտությունների առաջին հորիզոնականում։

Երաժշտության ձայնագրմանը մասնակցել են Suweera Boonrod-ը, Chookiat Sakveerakul-ը, Witwisit Hiranyawongkul-ը, Passakorn Wiroonsup-ը, ինչպես նաև August խումբը։

Առաջին սկավառակ (CD)

խմբագրել
  1. "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Սուվերա Բունրոդի կողմից։ – 4։34
  2. "Ticket (Day Trip)" – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի և August խմբի կողմից։ – 3։34
  3. "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։16
  4. "Pieng ter" ("เพียงเธอ") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 4։12
  5. "Gun lae gun" ("กันและกัน") (ակուստիկ տարբերակ) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 6։20
  6. "Kuen aun pen niran" ("คืนอันเป็นนิรันดร์") – կատարվել է Պասսակորն Վիրունսուփի կողմից։ – 3։07
  7. "Gun lae gun" ("กันและกัน") – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 6։02
  8. "Roo suek barng mhai" ("รู้สึกบ้างไหม ") (օրգինալ միքս) – կատարվել է Վիթվիսիթ Հիրանյավոնգկուլի կողմից։ – 5։00
  9. "Pieng ter" ("เพียงเธอ") (Demo) – կատարվել է Չուկիաթ Սակվերակուլի կողմից։ – 4։23
  10. "Ticket (Night Trip)" – Ինստրումենտալ – 3։50

Երկրորդ սկավառակ (VCD)

խմբագրել
  1. The Love of Siam (Թրեիլեր)
  2. "Gun lae gun" (Երաժշտական տեսահոլովակ)
  3. Introducing (August խումբ)
  4. "Gun lae gun"

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1152282/
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1152282/fullcredits
  3. «The Love of Siam». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  4. «Awards for Rak haeng Siam». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել