Սվղըն
(Վերահղված է Սըվղընից)
Սվղըն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։
Գյուղ | |
---|---|
Սվղըն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Թոնուսի գավառակ |
Այլ անվանումներ | Սըվգըն, Սըվզեն, Սըվզըն, Սըվզն, Սեվղեն, Սըվղըն, Սվգըն, Սվզըն |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԲնակիչները տեղահանվել են 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրել1915 թվականի նախօրեին ուներ 250 տուն՝ 2000 հայ բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍվղընն ուներ հայկական եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր Խնձորի Ս. Աստվածածին վանքի ավերակները։
Կրթություն
խմբագրելՍվղընում եկեցեղուն կից գործում էր դպրոց[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 683
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 95)։ |