Սեր (ֆիլմ, 2015)
«Սեր» (անգլ.՝ Love), ֆրանսիական դրամատիկական 3D-ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարիստը Գասպար Նոեն է[7]։ Կինոնկարի միջազգային պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 20-ին՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ[8]։
Երկիր | Ֆրանսիա[1] Բելգիա[1] |
---|---|
Ժանր | դրամա, էրոտիկ ֆիլմ, մելոդրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թեմա | Մենաժ է թուա |
Թվական | նոյեմբերի 26, 2015[1][2], սեպտեմբերի 24, 2015[3][4] և մայիսի 20, 2015 |
Լեզու | անգլերեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Գասպար Նոե[1] |
Սցենարի հեղինակ | Գասպար Նոե[1] |
Դերակատարներ | Karl Glusman?[5], Գասպար Նոե[5], Բենուա Դեբի[5], Վինսենտ Մարավալ[5], Déborah Révy?[5], Klara Kristin? և Aomi Muyock?[6] |
Օպերատոր | Բենուա Դեբի[1] |
Մոնտաժ | Գասպար Նոե[1] |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Wild Bunch |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 3 000 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՍկսնակ կինոռեժիսոր Մըրֆին հունվարի 1-ին իր փարիզյան բնակարանում արթնանում է հեռախոսազանգից։ Նրա կողքին՝ անկողնում, քնած է շիկահեր Օմին՝ մի կին, որին նա չի սիրում, բայց որի հետ միասին ապրում է, քանի որ նա իր որդու՝ Գասպարի մայրն է։ Տղան դեռ կրքոտ սիրում է իր նախկին ընկերուհուն՝ նկարչուհի Էլեկտրային։ Նա Մըրֆիին թողել է այն բանից հետո, երբ իմացել է, որ Օմին իրենից երեխա է սպասում։ Հեռախոսով տղան լսում է Էլեկտրայի մոր թողած հաղորդագրությունը, որը մտահոգված է, որ աղջկանից երկու ամիս ոչ մի լուր չկա։ Այն Մըրֆիի մեջ արթնացնում է տանջալի հիշողություններ երջանիկ եղած ժամանակների՝ Էլեկտրոյի հետ անցկացրած պահերի մասին։
Դերերում
խմբագրել- Կարլ Գլուսման՝ Մըրֆի
- Աոմի Մույոկ՝ Էլեկտրա
- Կլարա Քրիստին՝ Օմի
- Արոն Փեյջես (Գասպար Նոե)՝ Նոե
- Խուան Սաավեդրա՝ Խուլիո
- Վենսան Մարավալ՝ Կաստել
- Բենուա Դեբի
- Ստելլա Ռոչա՝ Մամա
- Դեբորա Ռևի՝ Պավլա
Արտադրություն
խմբագրելԴերասանների ընտրություն
խմբագրել«Սեր» ֆիլմը երկու գլխավոր դերասանների՝ Աոմիի և Կլարայի դեբյուտն է, որոնց ռեժիսորը հանդիպել էր ակումբում[9]։ Իսկ Մըրֆիի դերը խաղացած Կարլ Գուսմանին Գասպար Նոեն գտել էր ընդհանուր ընկերոջ միջոցով[10]։
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումները հիմնականում անցկացվել են Փարիզում[7]։ Ֆիլմում սեռական տեսարանների մեծ մասը իմպրովիզացիա է[11]։
Թողարկում
խմբագրել2015 թվականին Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից մեկ շաբաթ առաջ Alchemy ընկերությունը ձեռք է բերել այն Միացյալ Նահանգներում տարածելու իրավունքները[12][13]։ Կաննում ֆիլմը ցուցադրվել է 2015 թվականի մայիսի 20-ին Midnight Screenings բաժնում և քննադատներին ապշեցրել է շատ իրատեսական սեքսուալ տեսարաններով։ Ֆիլմը ցուցադրության համար ընտրվել է նաև Օդեսայի 2015 թվականի միջազգային կինոփառատոնի «Գալա պրեմիերաներ» բաժնում[14], ինչպես նաև Տորոնտոյի 2015 թվականի միջազգային կինոփառատոնի «Ավանգարդ» բաժնում[15]։
Այլ հետխորհրդային երկրներում
խմբագրելՎրաստանում ֆիլմի ցուցադրման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, քանի որ դրա բովանդակությունը պոռնոգրաֆիկ է ճանաչվել[16]։
Ընդունում
խմբագրել«Սեր» ֆիլմն արժանացել է կինոքննադատների տարաբնույթ արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 39 % ցուցանիշ՝ հիմնված 88 գրաքննությունների վրա՝ միջինը 4,9/10 միավորով[17]։ Metacritic կայքում ֆիլմի ցուցանիշը 100-ից 51 է՝ հիմնված 27 գրաքննության վրա[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 Pete Hammond (2015 թ․ մայիսի 21). «Gaspar Noe's 3D Porn Movie 'Love' Lands In Cannes: "This Could Never Have Been Made In America"». deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Скандальну еротику у 3D покажуть в Україні». 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Webb, Beth (2015 թ․ մայիսի 20). «Revealed: the 3D sex odyssey set to scandalise Cannes». Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Keijser, Marjolein. «"Love" Press Conference, Movie Review (Cannes)». GrungeCake. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Smith, Nigel. «Cannes: Gaspar Noé on Shooting Sex in 'Love' and Why He Loves His Bad Reviews». Indiewire. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Complement to the Official Selection». Cannes Film Festival. 2015 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Smith, Nigel M (2015 թ․ մայիսի 17). «Cannes: Gaspar Noe's 3D Sex Odyssey 'LOVE' Goes to Alchemy». Indiewire. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Звёздные гала-премьеры Одесского международного кинофестиваля». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Toronto Film Festival Adds 60+ Titles». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ В Грузии возбудили уголовное дело за «Любовь» — КАВКАЗ — RFI
- ↑ «Love on Rotten Tomatoes». RottenTomatoes.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Love reviews». Metacritic. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.