Սեր. երաշխավորված է (անգլ.՝ Love, Guaranteed), 2020 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորը Մարկ Սթիվեն Ջոնսոնն է։ Սցենարի հեղինակներն են Էլիզաբեթ Հաքեթը և Հիլարի Գալանոյը, գլխավոր դերերում են Ռաքել Լեի Քուքը և Դեյմոն Ուայանս կրտսերը[1][2]։ Ֆիլմը թողարկվել է Նեթֆլիքսով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին[3]։

Սեր. երաշխավորված է
անգլ.՝ Love, Guaranteed
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորMark Steven Johnson?
ԴերակատարներՌեյչել Լի Քուք, Դեյմոն Ուեյանս կրտսեր, Caitlin Howden?, Ջեդ Ռիիս, Lisa Durupt?, Brendan Taylor?, Alvin Sanders?, Քենդիս ՄաքՔլուր, Հիզիր Գրեմ, Kallie Hu? և Միլո Շանդել
Տևողություն90 րոպե

Կազմ խմբագրել

  • Ռաքել Լեի Քուք` Սյուզան Ուայթեյքըր, պայքարող փաստաբան
  • Դայմոն Ուարանս կրտսեր` Նիք Էվանս, Սյուզանի հաճախորդը
  • Քեյթլին Հոուդեր` Մենաի, Սյուզանի քույրը
  • Ջեդ Ռիք` Բիլ Ջոնս
  • Լիզա Դարափթ` Դենիսե, Սյուզանի օգնականը
  • Սին Ամսինգ` Ռոբերտո, Սյուզանի մյուս օգնականը
  • Բրենդան Թեյլոր` Գիդեոն, Մելանիի ամուսինը և Սյուզանի փեսան
  • Էլվին Սանդերս` Ժերոմ
  • Քանդիս ՄքՔլուր` Արիանա, Նիքի նախկին հարսնացուն
  • Հիթեր Գրահամ` Թամարա Թեյլոր, Սեր. երաշխավորված է ծանոթությունների կայքի գործադիր տնօրենը
  • Քույնհ Մի` Ռիտա Վու

Արտադրություն խմբագրել

Ռաքել Լեի Քուքը ֆիլմի պրոդյուսերն է և գլխավոր դերակատարը։ Ֆիլմի միտքը ծագել է իրական դատական գործից, որը հարուցվել է Molson Coors ընկերության դեմ. վերջինս պնդում էր գովազդում, որ իրենց գրաեջուրը պատրաստված է «Ռոքի սարերի մաքուր հանքային ջրից»։ Դատական գործը, որը ներկայացված է գործում, պատմում է այն անիրական խոստումների մասին, որոնք տալիս են առցանց ծանոթությունների ծառայությունները[2]։

Ընդունելություն խմբագրել

Rotten Tomatoes-ում ֆիլմն ստացել է 47% վարկանիշ` ըստ 15 ակնարկների` միջին 4.42/10 վարկանիշով[4]։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 39 միավոր 100-ից` ըստ 6 ակնարկի, որոնք հիմնականում արտահայտել են «ոչ դրական կարծիքներ»[5]։

Լիզա Քենեդին Variety պարբերականից գրել է. «Եթե համակրանքն այն հատկանիշն է, որը դուք արժևորում եք, ապա «Սեր. երաշխավորված է» ֆիլմը հաճույք կպատճառի` ցուցադրելով երկու իսկապես կարգին մարդկանց միջև ծագող քնքշանքը, այնուհետև` սերը»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. N'Duka, Amanda (2019 թ․ հոկտեմբերի 4). «Rachael Leigh Cook & Damon Wayans Jr. To Topline Netflix Film 'Love, Guaranteed' With Cook Producing». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 Yap, Audrey Cleo (2020 թ․ սեպտեմբերի 1). «Rachael Leigh Cook on Producing Her Own Netflix Rom-Com, 21 Years After 'She's All That'». Variety. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Mallenbaum, Carly (2020 թ․ օգոստոսի 19). «Netflix in September: Tom Holland film, 'Jurassic' show, 'Ratched'». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Love, Guaranteed (2020)». Rotten Tomatoes. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Love, Guaranteed». Metacritic. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Kennedy, Lisa (2020 թ․ սեպտեմբերի 3). «'Love, Guaranteed' Review: App-Savvy Dating Gets the Old-Fashioned Treatment in Netflix Rom-Com». Variety. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել