Սերմնաբուծություն

Սերմնաբուծություն, բուսաբուծության ճյուղ, զբաղվում է գյուղատնտեսական բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային արտադրությամբ և բարելավմամբ։ Խնդիրն է ցանքանյութի սորտային մաքրության պահպանումը, բերքատու հատկությունների անընդմեջ բարելավումը, ոչ սորտային սերմերի փոխարինումը սորտային բարձրորակ սերմերով։ Սերմնաբուծությունը սերտորեն կապված է սելեկցիայի հետ։ Տեսական հիմքը սերմնաբանությունն է։ Սերտորեն կապված է

Սերմերի վաճառատեղի

Առաջնային սերմնաբուծությունը, այսինքն սուպեր-էլիտային և էլիտային սերմերի արտադրությունը իրականացնում են գիտահետազոտական հիմնարկությունները, կիրառելով անհատական ընտանիքային ընտրության մեթոդ հետևյալ սխեմայով՝ լավագույն բույսերի ընտրություն, դրանց սերնդի փորձարկում ընտրության տնկարանում լավագույն ընտանիքների հայտնաբերման համար, սերնդի կրկնակի փորձարկում սերմնաբուծական տնկարանում, բազմացման բուծարան, սուպերէլիտայի և էլիտայի ստացում։

  • Բազմամյա խոտաբույսերի համար․ 1․ մայրական բույսերի տնկարան, 2․ սորտի պահպանման տնկարան, 3․ սուպերէլիտա, 4․ էլիտա։ Որոշ կուլտուրաների սերմերի արտադրությունն ունի իր առանձնահատկությունները։ Օր․՝ սելեկցիոն կայանները տալիս են շաքարի ճակնդեղի կայանային էլիտա, որի լավագույն համարները ցանվում են սերնդի վերարտադրության համար առանձնացված հողամասերում։ Այս ցանքերից արմատապտուղների ստացված սերմերը կոչվում են սերմնային էլիտա, որոնք բազմացվում են մայրական ցանքերում։ Արմատապտուղներն օգտագործում են ֆաբրիկային տնկման համար՝ «ֆաբրիկային սերմեր» ստանալու նպատակով, որոնցով ապահովում են բոլոր արտադրական ցանքերը։
  • Բամբակի էլիտային սերմերն աճեցնում են էլիտային տնտեսություններում, որտեղ կատարում են անհատական ընտրություն։ Էլիտային սերմերը բազմացնում են սերմնաբուծական տնտեսություններում, որտեղ աճեցնում են առաջին, երկրորդ և երրորդ վերարտադրության սերմեր։ Վերջիններս ցանվում են արտադրական ցանքերում։ Բանջարաբոստանային կուլտուրաների և կերային արմատապտուղների էլիտային սերմերը բազմացվում են սերմնաբուծական տնտեսություններում։ Սերմնաբուծական աշխատանքների ղեկավարությունն իրականացնում են տվյալ երկրի գյուղատնտեսության նախարարությունը և նրա մարմինները։ Սերմերի սորտային որակն ստուգվում է ցանքերի դաշտային ապրոբացիայի և գրանցման միջոցով։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 340