Սերմերի ախտահանում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ախտահանում սերմերի, սնկային, մանրէային, վիրուսային հիվանդությունների հարուցիչներից սերմերի վարակազերծում։ Կիրառվում են ախտահանման քիմիական և ջերմային եղանակներ։ Քիմիականի ժամանակ օգտագործվում են սերմերի ծլունակության և բույսերի աճի վրա բացասաբար չազդող թունաքիմիկատներ՝ սնկասպաններ։ Կատարվում է 3 ձևով՝ չոր, երբ սերմերը փոշեպատում են ախտահանիչ նյութով (գրանոզան, մերկուրան են), թաց, երբ սերմերը խորասուզում են ախտահանիչ լուծույթի մեջ (ֆորմալինի ջրային լուծույթ են), կիսաչոր, երբ սերմերը խոնավացնում են բարձր խտության ախտահանիչ լուծույթով կամ սուսպենզիայով։ Ջերմային ախտահանումը կատարվում է սերմերը տաք ջրի մեջ պահելու միջոցով։ Կիրառվում է ցորենի, գարու փոշեմրիկի դեմ։ Ախտահանումը կատարվում է ախտահանիչ մեքենաներով։ Սեքենայի խառնարանում չոր, խոնավ կամ հեղուկ թունաքիմիկատը սահմանված քանակով խառնվում է սերմերին և, բարակ շերտով ծածկելով նրանց մակերեսը, վարակազերծում։ Ախտահանիչ մեքենաները լինում են անընդհատ և ընդհատ գործողության՝ թաց և չոր ախտահանման համար։ Աշխատում են մեխանիկական շարժիչով կամ ձեռքով։