Սերխիո Դանիել Բատիստա (իսպ.՝ Sergio Daniel Batista; ), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն։ Ներկայումս-ֆուտբոլային մարզիչ։ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական ֆուտբոլային մրցաշարում Արգենտինայի հավաքականին բերեց ոսկե մեդալների։

Սերխիո Դանիել Բատիստա

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

«Արխենտինոս Խունիորսի» կազմում Բատիստան դարձել է Արգենտինայի կրկնակի չեմպիոն և Լիբերտադորեսի գավաթի հաղթող։ 1980-ականների այս ակումբի խաղացողների սերունդը ոսկե է «կարմիր բզեզների» համար՝ ոչ առաջ, ոչ հետո թիմը նշանակալի գավաթներ չի նվաճել ինչպես Արգենտինայում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ մնալով ավելի ուժեղ ակումբների կադրերի ավանդական մատակարար՝ իր հոյակապ ակադեմիայի հաշվին, և այդ խաղացողների շրջանում Բատիստան խաղացել է առանցքային դերերից մեկը։ Այն բանից հետո, երբ Բատիստան հավաքականի կազմում արդեն դարձավ աշխարհի չեմպիոն, տեղափոխվեց «Ռիվեր Փլեյթ» և 1989/90 մրցաշրջանում նվաճեց երկրի ևս մեկ առաջնություն։ Բատիստան կարիերան ավարտել է 1999 թվականին «Ալ Բոյս» ակումբում։

Ելույթներ ազգային հավաքականում

խմբագրել

1985-1990 թվականներին Բատիստան հանդես է եկել Արգենտինայի հավաքականում։ Այդ ընթացքում նա 2-ական անգամ մասնակցել է աշխարհի (1986 թվական՝ չեմպիոն, 1990 թվական՝ փոխչեմպիոն) և Ամերիկայի գավաթի (1987 թվական՝ 4-րդ տեղ և 1989 թվական՝ 3-րդ տեղ) առաջնություններին։

Մարզչական կարիերա

խմբագրել

Խաղային կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է մարզել Ուրուգվայի «Բելյա Վիստա» ակումբը։ Նա նաև մարզել է հարազատ «Արխենտինոսը», «Նուևա Չիկագոն», «Գոդոյ Կրուսը»։ Սակայն Բատիստան բարձրագույն նվաճման է հասել 2008 թվականին՝ Արգենտինայի հավաքականի հետ հաղթելով Պեկինի Օլիմպիական խաղերում։ Օլիմպիական հավաքականի մարզչի պաշտոնում Բատիստան նշանակվել է 2007 թվականի վերջին։

2010 թվականի նոյեմբերի 2-ին Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից նշանակվել է մինչև 2014 թվականի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում[1]։ 2011 թվականին Արգենտինայի հավաքականը Բատիստայի գլխավորությամբ մասնակցել է Ամերիկայի տնային գավաթին։ Այնտեղ «ալբիսելեստան» հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվել է Ուրուգվային[2]։ Այն դեպքում, երբ մրցաշարում անցկացրած չորս հանդիպումներից թիմը հաղթել է միայն մեկին, մարզիչն ասել է, որ չի կարող գոհ լինել, բայց գոհ է իր խաղացողների գործողություններից[1]։

2011 թվականի հուլիսի 26-ին Սերխիո Բատիստան Ամերիկայի գավաթի խաղարկությունում թիմի անհաջող ելույթից հետո վայր դրեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի լիազորությունները, իսկ ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հատուկ կոմիտեն ընդունեց նրա հրաժարականը։

2012 թվականի մայիսի 30-ին Բատիստան նշանակվել է չինական «Շանհայ Շենհուա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[3][4]։

2015 թվականի մայիսին Բաստիստան նշանակվել է Բահրեյնի հավաքականի գլխավոր մարզիչ[5]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես խաղացող

խմբագրել

Որպես մարզիչ

խմբագրել
  • Հաղթանակ Օլիմպիական խաղերում (1)՝ Պեկին, 2008.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Батиста: мысль об отставке мне даже в голову не приходит Արխիվացված 2011-07-20 Wayback Machine
  2. Кубок Америки: промах Фалькао, гримаса Батисты… Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
  3. «阿根廷人塞尔吉奥·巴蒂斯塔出任申花新主帅» (չինարեն). 上海申花足球俱乐部. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  4. «Batista übernimmt Shanghai Shenhua» (գերմաներեն). transfermarkt.de. 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  5. «Batista to become Bahrain boss» (անգլերեն). goal.com. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել