Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերժիկ Սերգեյի Ավետիսյան (փետրվարի 9, 1966(1966-02-09), Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (2016)[1]։

Սերժիկ Ավետիսյան
Ծնվել էփետրվարի 9, 1966(1966-02-09) (58 տարեկան)
ԾննդավայրԿալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1991 թ. գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ Պաշտպանության մինիստրության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1991-1993 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր։
  • 1993-1995 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչության խմբի սպա, ավագ սպա, այնուհետև՝ բաժանմունքի պետ։
  • 1995 թ. ապրիլի 26-ին ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր։
  • 1997 թ. օգոստոսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ։
  • 1999-2012 թթ. - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
  • 1999-2004 թթ. - Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ։
  • 2012 թ. հունիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր[2]։

Գիտամանկավարժական գործունեությունը խմբագրել

  • 2001 թվականից - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր։
  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (1998)։
  • Իրավաբանական գիտությունների դոկտոր (2005) (ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիա)։
  • 100 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների հեղինակ։
  • «Քրեական իրավունքի հանրագիտարան» 35-հատորյակի համահեղինակ։
  • Պրոֆեսոր (2008)։
  • Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ (2011)։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. Ս. Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին
  3. Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին