«Սերը պետք է գնահատել» (ռուս.՝ «Любовью надо дорожить»), 1959 թվականի խորհրդային երիտասարդական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Սպլոշնովը։

Սերը պետք է գնահատել
ռուս.՝ Любовью надо дорожить
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվականհունվարի 26, 1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սպլոշնով
ԴերակատարներJuryj Sidaraŭ?, Իվան Շատիլո և Ֆեոդոր Շմակով
ԵրաժշտությունYury Semyanyaka? և Յուրի Բելզացկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

ԽՍՀՄ-ում եղել է կինովարձույթի առաջատար․ 1960 թվականին կինովարձույթում զբաղեցրել է երրորդ տեղը, այն դիտել է 33,9 միլիոն հեռուստադիտող[1]։

Սյուժե խմբագրել

Կատյա Դրոշիվիչն առաջադեմ ջուլհակուհի է տեքստիլ կոմբինատում, ընկերները հարգում են նրան, ընկերուհիները սիրում են նրան, նրան սիրահարված է Ստեպանը՝ որը Բալթիկ ծովի նավատորմից զորացրված նավաստի է։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ հանրակացարանի սենյակում, որտեղ նա ապրում է ևս երեք ջուլհակ աղջիկների հետ, հայտնաբերում են կոմբինատից գողացված ապրանք։ Բոլոր հանցանշանները Կատյայի դեմ են։ Նրան ազատում են աշխատանքից։ Ստեպանը խուսափում է նրանից։ Որոշելով, որ ինքն այլևս չունի իրական ընկերներ ու սեր՝ նա գնում է հեռավոր շինհրապարակ։ Այդ ժամանակ Նրա ընկերուհիներն ու կոմերիտմիության կոմիտեն, որոնք համոզված են, որ Կատյան ազնիվ մարդ է, պարզում են ճշմարտությունը․ Կատյայի հետ տեղի ունեցած պատմության մեջ դեր է խաղացել նրա ընկերուհին՝ Զինան։ Դրանից հետո սկսում են Կատյայի որոնումը։

Դերերում խմբագրել

  • Նինա Իվանովա – Կատյա Դորոշևիչ
  • Էդուարդ Բրեդուն – Ստեպան
  • Զինաիդա Ասմոլովա – Թամարա Պետուշկովա
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Պոլինա Սավչուկ
  • Ինգա Բուդկևիչ – Զինա
  • Անատոլի Ադոսկին – Կոստյա, կոմբինատի կոմերիտկազմակերիչ
  • Տատյանա Ալեքսեևա – Անտոնինա Վասիլևնա, կոմերիտմիության շրջկոմի քարտուղար
  • Կոնստանտին Սորոկին – Պլատոն Վասիլևիչ Պետուշկով, Թամարայի հայրը
  • Ֆեոդոր Շմակով – Անտոն Իվանովիչ
  • Պավել ՄոլչանովԿազիմիր Պետրովիչ
  • Վալենտինա Կրավչենկո – Ֆրոսյա Յակիմչուկ
  • Եվգենի Պոլոսին – Եգոր Յակիմչուկ
  • Բորիս Շչերբակով – առևտրական
  • Յուրի Գալկին – պճնամոլ
  • Յուրի Սիդորով – Պյոտր
  • Գեորգի Յումատով – ֆոտոթղթակից
  • Իվան Շատիլո – Պրոկոֆի Ֆոոդորովիչ
  • Ալեքսեյ Բարանովսկի – Ակիմ Ակմիչ

Արտաքին հղումներ խմբագրել

Նկարահանումներն անցկացվել են Մինսկում, և ֆիլմում շատ կադրեր կան քաղաքի տեսարաններով։ Այսպես, ֆիլմը սկսվում է Հաղթանակի հրապարակում մայիսմեկյան ցույցի փաստագրական նկարահանումներով, աշխատանքային վայրերում աղջիկների դրվագները նկարահանվել են Մինսկի բրդեղենի կոմբինատում, հերոսները քայլում են Բելառուսական ԽՍՀ 30-ամյակի անվան այգում։

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

Ջերմանավի վրա հերոսի կատարած «Ты одна» երգը (երաժշտությունը՝ Յուրի Սեմենյակոյի, տեքստը՝ Նիկոլայ Գլեյզերովի) կատարում է դերասան Էդուարդ Բրեդունը։

«Рок-н-ролл на костях», որը լսում են ստիլյագաները, ամերիկյան Bill Haley & His Comets խմբի «Happy Baby» երգն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Своё кино / Сергей Кудрявцев. — М.: Дубль-Д, 1998. — 492 с. — стр. 420

Գրականություն խմբագրել

  • Амлинский В. — Любовью надо дорожить, товарищи кинематографисты! Заметки о фильмах на молодёжную тему // Московский комсомолец, 4 февраля 1960
  • Патрикеева И. — Превращения темы. (Худож. фильмы «Повесть о молодоженах» и «Любовью надо дорожить») // Советская культура, 27 февраля 1960

Աղբյուրներ խմբագրել

  • Любовью надо дорожить // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 160
  • Любовью надо дорожить // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — М.: Дубль-Д, 1996 .- 520 с. — стр. 234