Սերգեյ Ֆրանկ (ռուս.՝ Серге́й О́ттович Франк, օգոստոսի 13, 1960(1960-08-13), Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար։ «Սովկոմֆլոտ» պետական նավագնացային ընկերության գլխավոր տնօրենն ու Միավորված նավաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ։

Սերգեյ Ֆրանկ
 
Կրթություն՝ Արտաքին առևտրի համառուսական ակադեմիա
Մասնագիտություն՝ գործարար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1960(1960-08-13) (63 տարեկան)
Ծննդավայր Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Զավակներ Gleb Sergeyevich Frank?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

 
Դ. Ա. Մեդվեդև և Սերգեյ Ֆրանկ

1983 թվականին ավարտել Է ադմիրալ Գ․ Ի․ Նևելսկու անվան Հեռավորարևելյան բարձրագույն ինժեներական ծովային ուսումնարանը՝ ինժեներ-նավավարի մասնագիտությամբ։

1981-1984 թվականներին եղել է ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1984 թվականից քաղաքական աշխատանքի գծով ուսումնարանի պետի տեղակալ։

1989 թվականին ավարտել է արտաքին առևտրի համամիութենական ակադեմիային կից բարձրագույն առևտրային դպրոցը։

1989 թվականից՝ արտաքին տնտեսական կապերի ծառայության պետ, ապա՝ Հեռավորարևելյան ծովային շոգենավերի տնտեսության գլխավոր տնօրենի տեղակալ։

1995 թվականին հեռակա կարգով ավարտել է Հեռավորարևելյան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նշանակվել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության ծովային տրանսպորտի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

1996-1997 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ։ 1998 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 1998 թվականի մարտի 2-ի թիվ 213 հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնում աշխատել է նախարարների կաբինետի վեց կազմերում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2004 թվականի փետրվարի 24-ի թիվ 264 հրամանագրով Միխայիլ Կասյանովի կառավարության հետ միասին պաշտոնանկ է արվել։

2004 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Մ․ Ֆրադկովի օգնական։

2004 թվականի հոկտեմբերից՝ Սովկոմֆլոտ պետական նավագնացության ընկերության գլխավոր տնօրեն։

2007 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու[1]։

2014 թվականին Սերգեյ Ֆրանկը գլխավորել է Միավորված նավաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը[2]։

 
Վ. Վ. Պուտին և Սերգեյ Ֆրանկ

Գործունեություն Սովկոմֆլոտ ընկերությունում խմբագրել

Սերգեյ Ֆրանկին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելուց հետո Սովկոմֆլոտ ընկերությունը ուղղություն է վերցրել բիզնեսի զարգացման ուղղությամբ՝ կապված ռուսական էներգետիկ ընկերությունների կարիքների հետ։ Ընկերության մասնագիտացումը դարձել է արկտիկական և հեռավորարևելյան ծովերի բարդ կլիմայական պայմաններում էներգակիրների ծովային փոխադրումը։ Նոր ներդրումային ծրագիրը թույլ է տվել Սովկոմֆլոտին ընդլայնել նավատորմի շինարարության ծավալը, այդ թվում՝ ռուսական նավաշինարաններում[3]։:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Краткая биографическая справка». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  2. «Глава "Совкомфлота" Франк избран председателем Совета директоров ОСК». Раздел экономики. РИА Новости. 24.10.2014.
  3. «Биография Сергея Франка». estverum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.