Սերգեյ Ստրոյենկո

ֆուտբոլիստ

Սերգեյ Վասիլևիչ Ստրոյենկո (ռուս.՝ Сергей Васильевич Строенко, փետրվարի 22, 1967 թվական, Սարատայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2013 թվական, դեկտեմբերի 24, Մերձդնեստր), սովետական և մոլդովացի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Տիլիգուլ» ֆուտբոլային ակումբի և Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Համարվում է ռեկորդակիր Մոլդովայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով՝ 445 խաղ[5][6] և Մոլդովայի գավաթ եռակի դափնեկիր։ 2010 թվականին սկսել է իր մարզչական կարիերան «ՈՒՏՄ Ակադեմիա» ակումբում, իսկ 2011-12 թվականների մրցաշրջանում մարզել է Քիշնևի «Զիմբրու» ակումբին[7][8]։

Սերգեյ Ստրոյենկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1967(1967-02-22)[3][4]
Ծննդավայր Սարատայի շրջան, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 24, 2013(2013-12-24) (46 տարեկան)
Մահվան վայր Մերձդնեստր
Հասակ 189[1][2] սմ
Քաշ 74[1] կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1984-1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տեկստիլշիկ 62 (13)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ (Օդեսսա) 32 (1)
1988-2001 Մոլդովա Տիլիգուլ 401 (59)
2001-2002 Մոլդովա Զիմբրու 14 (0)
2002-2003 Մոլդովա Ագրո 18 (0)
2003-2009 Մոլդովա Տիլիգուլ 153 (1)
1984-2009 Ընդհանուրը կարիերայում 687 (78)
Ազգային հավաքական
1992-2007 Մոլդովա Մոլդովա 46 (0)
Մարզչական կարիերա
2010-2011 Մոլդովա ՈՒՏՄ ակադեմիա
2011-2012 Մոլդովա Զիմբրու
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Փոքր եղբայրը՝ Անդրեյը նույնպես հանդես է եկել «Տիլիգուլի» կազմում[9]։

Կարիերա

խմբագրել

Որպես ֆուտբոլիստ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Սերգեյը սկսել է «Ավտոմոբիլիստ» ակումբի կազմում՝ 1984 թվականին։ Այդ ակումբը 1986 թվականին վերանվանվում է՝ «Տեկստիլշիկ»։ Այդ ժամանակ ակումբը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի երկրորդ լիգայի 5-րդ գոտիում[10]։ 1987 թվականը Ստրոյենկոն անցկացնում է Օդեսսայի «ՍԿԱ» ակումբի կազմում։ 1988 թվականից 2001 թվականը Սերգեյը հանդես է եկել «Տեկստիլշիկում», որը այդ շրջանում երկու անգամ վերանվանվում է. սկզբում «Տիրաս», այնուհետև «Տիլիգուլ»։ 1990 թվականի մրցաշրջանում այդ ակումբը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի առաջին լիգայում, 1991 թվականի մրցաշրջանում ակումբը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և իրավունք է ստանում մյուս մրցաշրջանում հանդես գալ արդեն երկրի բարձրագույն առաջնությունում, սակայն Սովետական Միության փլուզման արդյունքում ակումբը այդպես էլ հնարավորություն չի ստանում այդ հարթակում հանդես գալու համար։ Ակումբի կազմում Սերգեյը հանդես է գալիս մինչև 2001 թվականը, այնուհետև նա տեղափոխվում է «Զիմբրու», որի կազմում Մոլդովայի առաջնությունում մասնակցում է 14 հանդիպման։ 2002 թվականից հանդես է եկել «Ագրո» ակումբի կազմում, 2003 թվականին վերադառնում է կրկին «Տիլիգուլ», որտեղ էլ և ավարտում է ֆուտբոլիստի կարիերան՝ 2009 թվականին[11]։ Սերգեյ Ստրոյենկոն համարվում է տիրասպոլյան ֆուտբոլի լեգենդներից մեկը. ֆուտբոլիստը «Տիլիգուլի» կազմում անցկացրել է շուրջ երկու տասնամյակ և այդ ընթացքում ընդհանուր հաշվարկով մասնակցել է 497 հանդիպման և դարձել 37 գոլի հեղինակ[12][13]։

Միջազգային

խմբագրել

Սերգեյ Ստրոյենկոն հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում 1992 թվականից և մասնակցել է 46 հանդիպման[14][15]։ 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Իգոր Դոբրովոլսկին հրավիրում է նրան հավաքականի կազմ՝ Մալթայի ազգային հավաքականի դեմ կայանալիք խաղին մասնակցելու նպատակով։ Խաղը անցկացնելու ժամանակ Ստրոյենկոն 40 տարեկան և 237 օրական էր[16][17]։ Այդպիսի տարիքային տվյալների «հետևանքով» նա դառնում է ամենատարեց ֆուտբոլիստը[5][18], որը երբևէ հանդես է եկել Մոլդովայի հավաքականի կազմում (մինչև այդ Սերգեյը վերջին անգամ հրավիրվել էր հավաքական վեց տարի առաջ)[19]։

Որպես մարզիչ

խմբագրել

2010 թվականի հուլիսին Սերգեյ Սրտոենկոն գկխավորուրում է «ՈՒՏՄ Ակադեմիա» ակումբը։ Նրա գլխավորության տակ այդ ակումբը 2010-11 թվականների Ազգային դիվիզիոնի մրցաշրջանում անցկացնում է ընդամենը 10 հանդիպում[20][21]. նույն թվականի սեպտեմբերին Սերգեյը լքում է այդ ակումբը[22]։ 2011 թվականի մայիսի 27-ին Ստրոյենկոն նշանակվում է Քիշնևի «Զիմբրուի» գլխավոր մարզիչ[23][24]։ Նրա դեմ խնդիր էր դրված՝ հաղթել առաջնությունը և Մոլդովայի գավաթը, սակայն կատարել այն նրան չի հաջողվում[25]։ Ստրոյենկոյի գլխավորության տակ ակումբը ժամանակից շուտ կարողանում է ապահովել երրորդ հորիզոնականը առաջնությունում և ստանալ իրավունք Եվրոպայի լիգայի որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար։ 2012 թվականի մայիսին Սերգեյ Ստրոյենկոն հեռացվում է ակումբի մարզչական «գահից»[26]։

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ավտոմեքենան, որի ղեկին նստած էր Սերգեյ Սրոենկոն՝ բախվում է այն մեքենային, որը դուրս էր եկել «Տրիասպոլ - Օդեսսա» մայրուղու դիմային գիծ։ Մոլդովայի հավաքականի նախկին թմավագը մահանում է հենց տեղում։ Լուրը ցնցում է երկրի ողջ ֆուտբոլային աշխարհը[27][28]։ Սերգեյին նվիրված հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում դեկտեմբերի 26-ին Տրիասպոլ քաղաքի Քաղաքային մարզադաշտում[29]։ Ֆուտբիլստին վերջին ճանապարհը ուղեկցելու եկել էին նրա մտերիմները, ընկերները, բարեկամները և ֆուտբոլիստ-կոլեգաները։ Թաղման արարողությանը ներկա է լինում Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պավել Չեբանուն, Դոնեցկի «Շախտյորի» մարզիչ Ալեքսանդր Սպիրիդոն և Մոլդովայի հավաքականի նախկին մարզիչ Իոն Կարասը[30]։

Վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր
  Ավտոմոբիլիստ[31] Երկրորդ Լիգա 1984 2 0
1985 30 5
  Տեկստիլշիկ[1] 1986 30 8
  ՍԿԱ Օդեսսա[32] 1987 32 1
  Տեկստիլշիկ[1] 1988 30 3
1989 45 24
  Տիրաս[1] Առաջին Լիգա 1990 33 4
  Տիլիգուլ[1] 1991 40 7
  Տիլիգուլ[1] Ազգային
դիվիզիոն
1992 18 1
1992/93 25 4
1993/94 24 2
1994/95 24 2
1995/96 29 2
1996/97 22 4
1997/98 24 3
1998/99 21 1
1999/00 32 2
2000/01 27 3
2001/02 12 1
  Զիմբրու[1] 14 0
  Ագրո[1] 2002/03 19 0
  Տիլիգուլ[33] 2003/04 26 0
2004/05 25 0
2005/06 27 0
2006/07 34 1
2007/08 26 0
2008/09 16 0
Ընդհանուրը կարիերայում 687 78

Ձեռքբերումներ

խմբագրել

Որպես ֆուտբոլիստ

խմբագրել

Որպես մարզիչ

խմբագրել
  • Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր (1)։ 2011-12

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Профиль игрока на сайте «Одесский футбол»». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Профиль игрока на сайте national-football-teams.com». national-football-teams.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. FBref.com(բազմ․)
  5. 5,0 5,1 «Самые возрастные игроки чемпионатов Европы». ru.uefa.com. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Евгений Баланюк (2011 թ․ մայիսի 27). «Строенко поведет "Зимбру" в Европу». ru.uefa.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Կաղապար:Ro icon DOLIU. Serghei STROENCO a decedat într-un accident rutier (Video) Արխիվացված 2013-12-27 Wayback Machine, zimbru.md
  8. Կաղապար:Ro icon A murit Serghei Stroenco. Fostul jucator al Nationalei a decedat intr-un accident rutier
  9. «Профиль Строенко Андрей Васильевич». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. «Профиль игрока на сайте klisf.info». klisf.info. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. «Сергей Строенко больше не будет выступать за «Тилигул»». www.moldfootball.com. 2009 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «Последнее видео интервью Сергея Васильевича Строенко…». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «Сергей Строенко уволен с должности главного тренера кишиневского «Зимбру»». rpinform.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  14. «В ДТП погиб экс-игрок сборной Молдовы Сергей Строенко». moldovainform.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «Moldova - Record International Players». RSSSF. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. «Сергей Строенко погиб в автокатастрофе». zimbru.md. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  17. «Последнее видео интервью Сергея Васильевича Строенко…». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  18. «Сергей Строенко станет новым тренером Зимбру». moldnews.md. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  19. В сборную Молдавии по футболу вызвали 40-летнего игрока
  20. «Ветераны Кишинева и Тирасполя сыграли вничью матч памяти Сергея Строенко». moldfootball.com. 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «Молдавский футбол - Ветераны Тирасполя выиграли турнир памяти Сергея Строенко». moldfootball.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Профиль на сайте academia.md». academia.md. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. «Сергей Строенко сегодня официально стал главным тренером футбольного клуба». moldnews.md. 2011 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  24. «12 голов для Сергея Строенко». Официальный сайт "Динамо-Авто". 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  25. «Тренер команды «Зимбру» Сергей Строенко подал в отставку». publika.md. 2012 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  26. «Serghei Stroenco a fost demis din funcția de antrenor prinipal al echipei Zimbru» (ռումիներեն). moldfootball.com. 2012 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  27. «Рекордсмен футбольной сборной Молдавии погиб в автокатастрофе на одесской трассе». kp.ua. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  28. «Коллеги Сергея Строенко рассказали о последней встрече с погибшим». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  29. «Прощание с Сергеем Строенко состоится в четверг в Тирасполе». moldfootball.com. 2013 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «Сергея Строенко со стадиона в Тирасполе провели в последний путь». moldova.sports.md. 2013 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  31. «Строенко Сергей Васильевич». football.odessa.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  32. «В автокатастрофе погиб известный одесский футболист». football.sport.ua. 2013 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  33. «Строенко Сергей Васильевич». footballfacts.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել