Սերգեյ Պոկրովսկի

ռուս արձակագիր, կենսաբան

Սերգեյ Վիկտորի Պոկրովսկի (ռուս.՝ Сергей Викторович Покровский, հունիսի 8 (20), 1874, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1945(1945-07-05), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կենսաբան, բնագետ, արձակագիր։

Սերգեյ Պոկրովսկի
Ծնվել էհունիսի 8 (20), 1874
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 5, 1945(1945-07-05) (71 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և կենսաբան
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Սերգեյ Պոկրովսկի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1874 թվականին Մոսկվայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը։ Ուսման ընթացքում մասնակցել է գիտահետազոտական արշավների։ Ավարտելուց հետո երկար տարիներ ուսուցիչ է աշխատել, սակայն հետազոտական հետաքրքրությունները չի կորցրել. ճանապարհորդությունների աշխարհագրությունն ավելի է ընդլայնվել։ Եղել է Կանին և Յամալ թերակղզիներում, ղազախական անապատներում։

Դեռ ուսանողական տարիներից սկսել է գրել բնության մասին գիտական ակնարկներ, որոնք տպագրվել են մատենաշարում ընդգրկված գրքույկներով, դրանցից ամենահայտնիններն են «Բնության մեջ» և «Բնության օրացույց» գրքույկները, որոնք մի քանի անգամ վերահրատարակվել են։ 1912 թվականից սկսել է գրել նաև գեղարվեստական գործեր, որոնք հիմնականում պատմություններ էին կենդանիների, թռչունների և միջատների մասին։ Մրջյունների, մեղունների հանդեպ հետաքրքրություն նա ունեցել է դեռևս դպրոցական տարիներից և այդ հետաքրքրությունը չի մարել նրա ողջ կյանքում։ Դրանց մասին նա գրել է մի շարք գիտահանրամատչելի ակնարկներ, ինչպես նաև պատմվածքներ և երկու վիպակ՝ «Город крылатого племени» (1924) ու «Носящие жало» (1926)։

Կյանքի վերջին տարիներին Պոկրովսկին տարվել է նախամարդու ուսումնասիրությամբ, որի արդյունքում գրել է իր ամենահայտնի, բազմաթիվ անգամ վերահրատարակված «Մամոնտ որսացողները» (1937) և «Լճակի ավանը» (1940) վիպակները։

Մահացել է 1945 թվականին Մոսկվայում[1]։

Պոլրովսկի հայերեն խմբագրել

  • Մամոնտ որսացողները։ Լճակի ավանը (վիպակներ), Ե., 1971, 328 էջ։ Թարգմանությունը՝ Ամալյա Ղուկասյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Պոկրովսկի» հոդվածին։