Սերգեյ Մարտիրոսյան
Սերգեյ Սահակի Մարտիրոսյան (1928, Երևան - օգոստոսի 22, 2012, Երևան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-մայոր։
Սերգեյ Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1928 |
Մահացել է | օգոստոսի 22, 2012 |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿրթությունԽմբագրել
- 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
ԾառայությունըԽմբագրել
- 1956-1991 թթ. ծառայել է ՆԳՆ համակարգում՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ։ Եղել է գեներալ-մայոր։
- 1992 թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-թիկունքի պետ։
- 1994-1997 թթ. - ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական զինվորական ուսումնարանի պետ։
- 1997-2001 թթ. - ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա։
- 2001-2012 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ։
ՊարգևներԽմբագրել
- Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով։
- 1992 թ. հուլիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանգրով շնորհվել է գեներալ-մայորի զիվորական կոչում։
- 2012 թ. սեպտեմբերի 7-ին հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։
Ամուսնացած էր, ուներ 3 երեխա։