Սերգեյ Կիրովի հուշարձան (Պետրոզավոդսկ)
Սերգեյ Կիրովի հուշարձան (ռուս.՝ Памятник Сергею Кирову), հուշարձան Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։ Հեղինակն է քանդակագործ Մատվեյ Մանիզերը, ճարտարապետը՝ Լև Իլյինը։ Արձանը տեղադրվել է 1936 թվականին։
Սերգեյ Կիրովի հուշարձան | |
---|---|
Սերգեյ Կիրովի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1936 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պետրոզավոդսկ |
Փողոց | Kirova Square? |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Sergei Kirov in Petrozavodsk Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀուշարձանը տեղադրվել է 1936 թվականին, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ Ս. Մ. Կիրովի զոհվելու տարելիցի օրը, Պետրոզավոդսկի կենտրոնական հրապարակներից մեկում` Ազատության հրապարակում, որը հետագայում ստացավ նրա անունը։ Բրոնզե քանդակը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում` երկու օրինակով։ Երկրորդ քանդակը տեղադրված է Կարելիայի մեկ այլ քաղաքում` Մեդվեժեգորսկում[1]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆինննական զորքերի կողմից Պետրոզավոդսկի օկուպացիայի ժամանակ հուշարձանն ապամոնտաժվել է, այնուհետև վերականգնվել է 1945 թվականին[1]։
Նկարագրություն
խմբագրել2,5 մետր բարձրությամբ քանդակը տեղադրված է վարդագույն գրանիտից պատրաստված 4,5 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Մ. Գ. Մանիզերը և ճարտարապետ Լ. Ա. Իլյինը[1]։
Քանդակագործը Կիրովին պատկերել է կանգնած, հագին` «սպայական» գոտիով զինվորական համազգեստ, գալիֆե տաբատ, բարձր ճտքակոշիկներ։ Կիրովի դեմքն ուղղված է նախկին Օնեգայի տրակտորի գործարանին։ Հատկանշական է, որ ձեռքի բնորոշ ցուցական ժեստը պատկերում է Կիրովի այն արտահայտությունը, որ հյուսիսային հողը «հնագույն է ու հարուստ, և կոմունիստները պետք է միայն թափ տան այն, որպեսզի այդ հարստությունները թթափվեն մեզ վրա»[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կիրովի հրապարակը և հուշարձանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник С. М. Кирову». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.