Սերգեյ Եսենինի անվան պետական գրական թանգարան

Սերգեյ Եսենինի անվան պետական գրական թանգարան (ռուս.՝ Государственный литературный музей Сергея Есенина), թանգարան, որը ստեղծվել է ռուս բանաստեղծ Սերգեյ Ալեքսանդրի Եսենինի հիշատակին։ Թանգարանը գտնվում է Տաշքենդի կենտրոնում գտնվող մի փոքր շենքում, Համիդ Ալիմաջանի մետրոյի կայարանից ոչ հեռու։ Եսենինի Տաշքենդի թանգարանի ցուցադրությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ըստ նշանակության, բանաստեղծի հայրենիքում գտնվող թանգարանից հետո[1]։

Սերգեյ Եսենինի անվան պետական գրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուզբեկստան
ՏեղագրությունՄիրզա Ուլուգբեկ
ՎայրՏաշքենդ
Հիմնադրվել է1981
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Սերգեյ Եսենինի հասարակական թանգարանը ստեղծվել է 1981 թվականին։ Նրա բազայում 1988 թվականին բացվել է բանաստեղծի պետական թանգարանը։ Թանգարանի կրկնակի բացումը, վերանորոգումից հետո, տեղի է ունեցել 1999 թվականի հունիսի 10-ին։ Սերգեյ Եսենինի թանգարանում հավաքվել է ավելի քան երեք հազար ցուցանմուշ[2], որոնցից շատերը թանգարանին են հանձնվել բանաստեղծի ընկերների և հարազատների կողմից։

Թանգարանը բաղկացած է չորս սրահներից։ Ցուցադրության կենտրոնական մասը նվիրված է բանաստեղծի 1921 թվականին Ուզբեկստան կատարած ճանապարհորդությանը։ Հիմնականում թանգարանի դահլիճում տեղադրված են նյութեր Սերգեյ Եսենինի Տաշքենդում եղած ժամանակ, ժամանակակիցների լուսանկարները և հիշողությունները։ Դահլիճի ինտերիերը XX դարասկզբի ոճով է։ Երկրորդ դահլիճի ցուցահանդեսը նվիրված է բանաստեղծի ստեղծագործությանը, որն առնչվում է Արևելքի հետ, այդ թվում, այստեղ ներկայացված են բանաստեղծի ստեղծագործությունների ժողովածուների թարգմանությունները միջինասիական տարածաշրջանի ժողովուրդների լեզուներով։ Թանգարանի երրորդ դահլիճում ներկայացված են եզակի ցուցանմուշներ, որոնք կապված են բանաստեղծ կյանքի և մահվան հետ, և նրա ստեղծագործությունների հրատարակությունները[3]։

Թանգարանի ցուցադրության մի մասը նվիրված է նրա դստերը՝ Տատյանային, որը երկար ժամանակ ապրում էր Ուզբեկստանում, նրա գերեզմանը գտնվում է Տաշքենդում՝ Բոտկինի գերեզմանատանը[4]։

Թանգարանի լեկցիաների դահլիճում պարբերաբար կազմակերպվում են Սերգեյ Եսենինի և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունների ընթերցումներ, անցկացվում են ցուցահանդեսներ։

1992 թվականից թանգարանը հրատարակում է «Եսենինի աշխարհը» տեղեկագիրը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 18 мая — Международный День музеев. Музей С. Есенина.
  2. «О музее Есенина в Ташкенте». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. Музеи Ташкента. Сергей Есенин.
  4. «Татьяна Сергеевна Есенина в Ташкенте». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Музей Сергея Есенина. Информация об интереснейших музеях Ташкента.