Սերգեյ Ֆիլիպովիչ Բոբկով (ռուս.՝ Сергей Филиппович Бобков, օգոստոսի 13, 1948(1948-08-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գրող։

Սերգեյ Բոբկով
ռուս.՝ Сергей Бобков
Ծնվել էօգոստոսի 13, 1948(1948-08-13) (75 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գրական շարժումներսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Судьба» (1982)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Բոբկովը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 13-ին Մոսկվայում։ Հայրը՝ Ֆիլիպ Բիբկովը, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գեներալ էր։ Սերգեյ Բիբկովն ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Մասնակցել է Երիտասարդ գրողների համամիութենական VI համաժողովին և Երիտասարդ գրողների համամիութենական փառատոնների։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1981 թվականին ընտրվել է խորհրդային-բուլղարացի ստեղծագործող մտավորականների ակումբի նախագահ։

1982 թվականից եղել է «Երիտասարդ գվարդիա» (ռուս.՝ «Молодая гвардия») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1985 թվականից աշխատել է ԽՍՀՄ Գրողների միությունում որպես արտաքին գործերի գծով քարտուղար։

Սերգեյ Բոբկովի բանաստեղծությունները տպագրվել են «Новый мир», «Юность», «Смена» ամսագրերում, «Литературная газета» թերթերում ու այլ պարբերականներում, թարգմանվել են անգլերեն, լեհերեն, չեխերեն, բուլղարերեն։ «Судьба» գրքի համար 1983 թվականին արժանացել է Լենինյան կոմսոմոլի մրցանակի։

Գրքեր խմբագրել

  • Бобков С.Ф. Имя действия. Стихотворения. — М.։ Хабаровское кн. изд-во, 1988. — 302 с.
  • Бобков С.Ф. Вера Хлебникова. Живопись. Графика. — М.։ Советский художник, 1987. — 184 с.
  • Бобков С.Ф. Сегодня или никогда. Стихотворения. — М.։ Молодая гвардия, 1987. — 192 с.
  • Бобков С.Ф. Хождение за три времени. Стихотворения. — М.։ Современник, 1983. — 143 с.
  • Бобков С.Ф. Судьба. Стихотворения. — М.։ Молодая гвардия, 1982. — 112 с.
  • Бобков С.Ф. Возгласы. — М.։ Молодая гвардия, 1977. — 32 с.

Մրցանակներ ու պարգևներ խմբագրել

  • Լենինյան կոմսոմոլի մրցանակ (1983) — «Судьба» (1982) բանաստեղծությունների գրքի համար
  • ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1986) — հեռուստաֆիլմի սցենարի համար

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Бобков С.Ф. Возгласы. — М.։ Молодая гвардия, 1977. — 32 с.