Սերգեյ Աքսյոնով (ռուս.՝ Аксёнов, Сергей Леонидович, փետրվարի 20, 1957(1957-02-20), Solntsevo, Kursk Oblast, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ֆինանսատնտեսագիտական տարածաշրջանային ինստիտուտի ռեկտոր։

Սերգեյ Աքսյոնով
Ծնվել էփետրվարի 20, 1957(1957-02-20) (67 տարեկան)
ԾննդավայրSolntsevo, Kursk Oblast, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Կոչումակադեմիկոս և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
Կայքaksenov.ru

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի փետրվարի 20-ին, Կուրսկի մարզի Սոլնցևո գյուղում։

Ավարտել է Կազանի Սուվորովի անվան դպրոցը (1974 թվական), նաև` Մ. Ֆրունզեի անվան Կիևի զենքի բարձրագույն հրամանատարական դպրոցը։

2001 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը` «Անցումային տնտեսության մեջ փոքր բիզնեսի ինքնակազմակերպման առանձնահատկությունները» թեմայով` տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճանի համար[1]։

2004 թվականին Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանում (դիսերտացիայի խորհուրդ 212.198.01) պաշտպանել է թեզ` տնտեսագիտության դոկտորի կոչման համար «Ինտեգրված ցանցային կառուցվածքների ձևավորման մեխանիզմը ինստիտուցիոնալ սահմանափակումների պայմաններում» թեմայով[2]։

«Տնտեսական տեսություն» մասնագիտացմամբ պրոֆեսոր, Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։

Ֆինանսատնտեսագիտական տարածաշրջանային ինստիտուտի հիմնադիրն է և ռեկտորը։

3 գիտական մենագրության հեղինակ, աշխատությունների 11 ժողովածուների խմբագիր[3]։

Աքսենովի սխեմայի միջոցով մշակվել է հաշվապահության և հաշվապահական հաշվառման դասավանդման տեխնոլոգիա։

Պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության, Ռուսաստանի Դաշնության փոքր բիզնեսի աջակցության և զարգացման պետական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի, դաշնային փոքր բիզնեսի աջակցության հիմնադրամ, Համառուսաստանյան մանկավարժական ասամբլեայի կողմից։

Քննադատություն խմբագրել

Դիսերնետ համայնքի կողմից Աքսյոնովի դոկտորական դիսերտացիայի ուսումնասիրությունից պարզվել է, որ դիսերտացիայի տեքստի շուրջ 90%-ը բաղկացած է սխալ փոխառություններից (գրագողություն)[4]։

Նա Ա. Օռլովի ի գիտական ղեկավարն էր, որի` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար դիսերտացիան, որը պաշտպանվել է 2005 թվականին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի 212.198.01 դիսերտացիայի խորհրդում, պարզվել է, որ գրագողություն է առնվազն 65%-ով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Просмотр документа - Аксенов, Сергей Леонидович. Особенности самоорганизации малого предпринимательства в переходной экономике». Российская государственная библиотека. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. «Просмотр документа - Аксенов, Сергей Леонидович. Механизм формирования сетевых интегрированных структур в условиях институциональных ограничений». Российская государственная библиотека. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  3. «Список публикаций автора Аксенов Сергей Леонидович». Научная электронная бибилотека Elibray.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 03.03.2021-ին.
  4. «Аксенов Сергей Леонидович». Вольное сетевое сообщество «Диссернет» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  5. «Орлов Алексей Евгеньевич». Вольное сетевое сообщество «Диссернет» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • aksenov.ru, Ս. Աքսյոնովի անձնական կայքը
  • rfei.ru, Տարածաշրջանային ֆինանսատնտեսական ինստիտուտ
  • rfet.ru, Տարածաշրջանային ֆինանսատնտեսական քոլեջ