Սերգեյ Ատոմյան
Սերգեյ Սամվելի Ատոմյան (հուլիսի 6, 1986[1], Դվին, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, Արարատի մարզպետի նախկին տեղեկալ։ Ներկայումս զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Արդարադատության գեներալ-մայոր է։
Սերգեյ Ատոմյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2021 թվականից | ||
Կրթություն՝ | Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1986, հուլիսի 6 | |
Ծննդավայր | Դվին, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Ռազմական ծառայություն | ||
Կոչում՝ | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1986 թվականի հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի ոստիկանության զորքերում։ Եղել է պահեստազորի ավագ լեյտենանտ։ 2010 թվականինն ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2017 թվականին՝ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան[2]։ 2012-2014 թվականներին աշխատել է Հայաստանի ոստիկանության Արմավիրի վարչության, այնուհետև՝ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2014-2018 թվականներին աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ Արդարադատության առաջին դասի խորհրդական, կապիտան է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[3]։ 2021 թվականի հունիսի 23-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ[4]։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1398&lang=eng
- ↑ «Parliament Monitoring - Ատոմյան Սերգեյ Սամվելի»։ parliamentmonitoring.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-17
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-06-17
- ↑ «ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն»։ www.penitentiary.am։ Վերցված է 2022-05-02