Սերաֆիմ Վեչկանով

էրզիացի գրող, բանաստեղծ, լրագրող

Սերաֆիմ Եմելյանովիչ Վեչկանով (էրզ.՝ Серафим Емельянович Вечканов, օգոստոսի 6, 1914(1914-08-06), Կակինո, Q23895408?, Գագինսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ - հոկտեմբերի 23, 1965(1965-10-23), Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի[1] գրող, բանաստեղծ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։ ՄԻԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1960)։

Սերաֆիմ Վեչկանով
ռուս.՝ Серафим Омелянович Вечканов
Ծնվել էօգոստոսի 6, 1914(1914-08-06)
ԾննդավայրԿակինո, Q23895408?, Գագինսկի շրջան, Նիժնի Նովգորոդի մարզ
Մահացել էհոկտեմբերի 23, 1965(1965-10-23) (51 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Սերաֆիմ Եմելյանովիչ Վեչկանովը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 6-ին Նիժնեգորոդսկի մարզի Գագինսկի շրջանի Կակինե գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ավարտելով հայրենի գյուղի նախնական դպրոցը՝ 1928 թվականին ընդունվում է Բոլշեարտի գյուղացիական երիտասարդության դպրոցը, որտեղ սովորում էին մորդովական ազգության երեխաներ։ Այնուհետև ավարտում է մարզային ուսուցչական դասընթացները և աշխատում Լուկոյանովի շրջանի Նովոյե Իվանցեվո գյուղի դպրոցում՝ որպես ուսուցիչ[3][4]։

1932 թվականին Վեչկանովը ընդունվում է Մորդովիայի պետական մանկավարժական ինստիտուտ, որտեղից երրորդ կուրսից հեռանում է և սկսում է աշխատել «Էրզյան կոմունա» թերթի խմբագրությունում՝ որպես գրական աշխատակից։ 1936 թվականին զորակոչվում է Կարմիր բանակ զինվորական ծառայության։ Բանակից զորացրվելուց հետո մինչև 1941 թվականը աշխատում է Մորդովական գրահրատարակչությունում՝ որպես խմբագիր։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբից Վեչկանովը մյուս մորդովացի գրողների հետ միասին զենքը ձեռքին պաշտպանում են հայրենի հողերը։ 1944 թվականին հիվանդության պատճառով զորացրվում է, վերադառնում Սարանսկ, սկզբում աշխատում Մորդգիզում խմբագիր, այնուհետև՝ «Сурань толт» («Սուրյան կրակներ») ամսագրի խմբագիր, ՄԻԽՀ ԳՄ քարտուղար, 1959 թվականից մինչև 1964 թվականը՝ ՄԻԽՀ Գրողների Միության նախագահ։ Ընտրվել է ԽՍՀՄ XXII համագումարի պատվիրակ, եղել ՄԻԽՍՀ պատգամավոր (1960-1964)[3]։

Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 23-ին, Սարանսկում, որտեղ էլ թաղված է։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Վեչկանովի ստեղծագործական ուղին սկսում է 1930 թվականից, երբ «Вейсэнь семиясо» («Միասնական ընտանիք») շրջանային թերթում մորդովերեն լեզվով սկսում են հրապարակվել նրա առաջին բանաստեղծությունները, իսկ 1932 թվականից դրանք սկսեցին պարբերաբար տպագրվել «Эрзянь коммуна» («Էրզյան Կոմունա») թերթում և «Сятко» («Կայծ») ամսագրում[3][5]։

Նախապատերազմական տարիներին Վեչկանովը հրատարակեց երկու բանաստեղծական ժողովածու։ Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Моронть ушотксозо» («Երգի սկիզբը») լույս տեսավ 1933 թվականին, իսկ երկրորդը «Монь тештем» («Իմ աստղը») 1940 թվականին։ Դրանք վկայում էին այն մասին, որ մորդովական գրականություն է մուտք գործել գրող, որի ստեղծագործությունները առանձնանում են սուր սոցիալական կողմնորոշմանբ և հրատապությամբ։ 1946 թվականին Վեչկանովը հրատարակում է «Каштаз» («Պսակ») ժողովածուն, որտեղ ընդգրկվում են ռազմաճակատային գրողի կողմից պատերազմի տարիներին գրված 16 բանաստեղծություն։ Բանաստեղծությունները լի են հայրենիքի հանդեպ սիրով, նրանցում բացահայտվում է պատերազմական պայմաններում գտնվող մարդու հերոսական բնավորությունը։ Դրանք առանձնանում են կուռ կառուցվածքով, յուրօրինակ բանաստեղծական հնարամտությամբ և բանաստեղծական ավանդույթների նորարարական օգտագործմամբ[3]։

Նրա պատերազմական տարիներին գրված բանաստեղծություններում առկա է մեծ զուգորդական ենթատեքստ։ Յուրօրինակ բանաստեղծական հնարամտությամբ առանձնանում է «Герой аля» («Հերոս») բանաստեղծությունը, որտեղ մարտիկին բնութագրելու համար նա անդրադառնում է ժողովրդական բալադի պոետիկային, լայնորեն օգտագործելով նրա սիմվոլիկան և այլաբանությունը[3]։

Վեչկանովի հետպատերազմական քնարերգությունը բնութագրվում է բանաստեղծական վարպետության աճով, թեմատիկ բազմազանությամբ, կերպարների ցայտունությամբ, գաղափարական խորությամբ, ինչի մասին են վկայում նրա «Маней» («Արեգակ», 1955), «Чипалы», («Կուժկոտրուկ», 1961), «Вечной тол» («Հավերժական կրակ», 1964) էրզյան-մորդովական լեզվով, «Բանաստեղծություններ» (1952) և «Արեգակ» (1960) ռուսերեն ժողովածուները։ Բանաստեղծի քնարերգությունը առանձնանում է կենսահաստատության պաթոսով, մարդու անսահման հնարավորությունների նկատմամբ հավատով, հայրենի երկրի և ժողովրդի հետագա ճակատագրի նկատմամբ պատասխանատվության զգացումով։ Վեչկանովի լիրիկական հերոսի համար բնութագրական են աշխատավոր մարդու ստեղծագործական ուժերի հանդեպ հավատը։

Վեչկանովը հայտնի է եղել որպես ռուսերենից էրզիական լեզվի թարգմանիչ։ Իսկ նրա բանաստեղծությունները էրզիերենից թարգմանվել են ռուսերեն, չուվաշերեն, մարիերեն, էստոնացի և հունգարերեն[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՄԻԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. МБООУ«Ламбаське велень средней школась». Важодемань программа предметэсь «РОДНАЯ ЛИТЕРАТУРА» 7 классо Анокстызе: Азоркина Татьяна Павловна 2014 ие.(էրզ.),(ռուս.)
  2. «Август - 85 лет назад состоялась Всероссийская мордовская методическая и языковая конференция». www.dereksiz.org. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Вечканов Серафим Емельянович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  4. «Национальная библиотека им. А.С. Пушкина Республики Мордовия». www.library.saransk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.(չաշխատող հղում)
  5. «Литературный вечер 'В семье единой' - Спектакли - Афиша Саранска». afisha.delovoy-saransk.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Дёмин, Василий. «Паро поэт валсонзо пици…»: 1930-це иетнестэ «Сятко» журналсо поэзиясь / Василий Дёмин // Сятко. - 2011. - № 1. - С. 66-87. - (Литературась ды эрямось).
  • Серафим Вечканов // Сятко. - 2010. - № 5. - С. 56: портрет.
  • Шеянова, И. И. Вечканов Серафим Емельянович / И. И. Шеянова // Мордовия, XX век: культурная элита: энцикл. справ: в 2 ч. / НИИ гуманитар. наук при Правительстве Респ. Мордовия; ред. совет: В. А. Юрчёнков (пред.) [и др.]. - Саранск, 2010. - Ч. 1: А-М. - С. 108.
  • Евстигнеева, Г. Войнась ды эрзянь, мокшонь поэзиясь / Г. Евстиг-неева // Эрзянь правда. - 2009. - 21 мая. - С. 15.
  • Вечканов Серафим Емельянович (1914-1965) // Чилисема. - 2006. - № 12. - С. 21-22: портрет.
  • Репортер войны: Вечканов Серафим Емельянович (1914-1965) // Штыком и пером = Штыкса и пераса = Штыксэ ды перасо: хрестоматия: в 2 ч. / авт.-сост. Т. Ф. Сафонова-Телина. - Саранск, 2005. - Ч. 2: Фронтовая летопись. - С. 97-99.
  • Вечканов Серафим Емельянович (1914-1965) // Писатели Мордовии: биогр. справ. / [сост.: Е. М. Голубчик, Т. С. Баргова]. - Саранск, 2004. - С. 39.
  • Резепов, Е. Невольник лести / Е. Резепов // Столица С. - 2004. - 19 окт. - С. 26-27.
  • Серафим Емельянович Вечкановонь шачема шистонза 90 кизонь топодемати // Мокша. - 2004. - № 8. - С. 90.
  • Серафим Емельянович Вечканов: чачома чистэнзэ 90 иетненень // Сятко. - 2004. - № 8. - С. 88.
  • Шугуров, Николай. Стихензэ гайгить нейгак / Николай Шугуров // Эрзянь правда. - 2004. - 5 авг. - С. 4. - (Эрямонь тешкс).
  • Шеянова, И. И. Вечканов Серафим Емельянович / И. И. Шеянова // Мордовия: энциклопедия: в 2 т. / НИИ гуманитар. наук при Правительстве Респ. Мордовия; редкол.: гл. ред. А. И. Сухарев, зам. гл. ред. В. А. Юрчёнков, отв. секретарь П. П. Кузнецов. - Саранск, 2003. - Т. 1: А-М. - С. 203.
  • Безуглая, Н. Эрямонь васенце тев… / Н. Безуглая // Эрзянь правда. - 2002. - 17 дек. - С. 6.
  • Серафим Емельянович Вечканов (1914-1965) // Каторова, А. М. Тиринь литература: эрзянь школань 7-це классонь туртов учебник-хрестоматия / А. М. Каторова. - Саранск, 2002. - С. 244-245.
  • Серафим Емельянович Вечканов (1914-1965) // Видманова, В. П. Тиринь литература: эрзянь школань 10-це классонь туртов учебник-хрестоматия / В. П. Видманова, Е. И. Чернов. - Саранск, 2001. - С. 121-122.
  • Серафим Емельянович Вечканов (1914-1965) // Кубанцев, Т. И. Мокшэрзянь литература: мокшень школань кемонце классонди учебник-хрестоматия / Т. И. Кубанцев, В. М. Макушкин. - Саранск, 2000. - С. 114.
  • Ванан лангозт, менель…: Серафим Емельянович Вечкановонь шачема шиста 85 кизонь топодемати // Мокша. - 1999. - № 8. - С. 78-79.
  • Шеянова, И. Вечканов Серафим Емельянович / И. Шеянова // История Мордовии в лицах: биогр. сб. / НИИ яз., лит., истории и экономики при Правительстве Респ. Мордовия; сост.: П. Д. Грузнов, В. А. Чугунов; редкол.: П. Д. Грузнов (отв. ред.), В. А. Чугунов (зам. отв. ред.), И. Г. Кильдюшкина и др. - Саранск, 1997. - [Кн. 2]. - С. 94.