Սերաֆիմովիչի փողոց (Նովոշախտինսկ)

փողոց Նովոշախտինսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքի Սամբեկ ավանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Էստոնսկայա փողոցից և ավարտվում Վոստոչնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 320 մետր է։

Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՆովոշախտինսկ
Երկարություն320 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս346934

Նկարագրություն

խմբագրել

Նովոշախտինսկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը գտնվում է Սամբեկ ավանում։ Այն սկսվում է Էստոնսկայա փողոցից և ավարտվում Վոստոչնայա փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 320 մետր է։ Փողոցում կա համարակալված 27 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346934։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  2. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել