Սերաֆիմովիչի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Գոռնյացկի միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում Բրատսկայա փողոցից և ավարտվում Օզյորնայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 830 մետր է։

Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն830 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս346356

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Բրատսկայա փողոցից, հատում Կրասնայա, Պարկովայա, Պավլովի, Չկալովի և Շոլոխովի փողոցները և ավարտվում Օզյորնայա փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Գլինկայի փողոցին։ Երկարությունը 830 մետր է։ Փողոցում կա համարակալված 45 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346356։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  2. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել