Սերաֆիմովիչի փողոց (Դոնեցկ, Ռոստովի մարզ)

փողոց Դոնեցկում (Ռոստովի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերաֆիմովիչի փողոց (այլ կիրառումներ)

Սերաֆիմովիչի փողոց (ռուս.՝ Улица Серафимовича), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սկիզբ է առնում և ավարտվում Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 850 մետր է։

Սերաֆիմովիչի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնեցկ
Երկարություն850 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սերաֆիմովիչ
Փոստային ինդեքս346332

Նկարագրություն խմբագրել

Դոնեցկ քաղաքի Սերաֆիմովիչի փողոցը սկսվում է Նեկրասովի փողոցից, հատում Վոլգոգրադսկի նրբանցքը և ավարտվում նույն Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 850 մետր է։ Փողոցում կա համարակալված 51 շինություն։

Սերաֆիմովիչի փողոցի փոստային դասիչն է՝ 346332։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող Ալեքսանդր Սերաֆիմովիչ Սերաֆիմովիչի (1863-1949) պատվին։ Սերաֆիմովիչի իսկական ազգանունը Պոպով էր։ Որպես «Պրավդա» թերթի զինթղթակից նա եղել է 1918-1920 թվականների Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայերեն հրատարակվել է 1927 թվականին) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ ԽՍՀՄ պետական (Ստալինյան) մրցանակի դափնեկիր է (1943 թվական)[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 330».
  2. «Сайт города Серафимович и о писателе А. С. Серафимовиче». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել