Սեռ և ինտելեկտ, մարդու ինտելեկտուալ կարողությունների և մտածողության ու սեռի միջև ուղիղ կապի առկայության վերաբերյալ գիտական վարկած։ Իր գոյության ողջ ընթացքում գիտական վարկածը հիմնավորվել է միայն վերին և ստորին ձայնածավալներում (դիապազոն) (մասնավորապես, տարածված է բարձր IQ ունեցող տղամարդկանց շրջանում), այն դեպքում, երբ ինտելեկտի միջին մակարդակում հավասար է։ Այդուհանդերձ, գիտական վարկածը բավականին տարածված է ինչպես մասնագետների նեղ շրջանակներում, այնպես էլ հասարակության մոտ ընդհանրապես։ Սույն գիտական վարկածը հաճախ օգտագործվում է սեռով պայմանավորված խտրականության՝ սեքսիզմի արդարացման և/կամ հիմնավորման ժամանակ[1]։

Նոբելյան երեք մրցանակակիրներ․ Պիեռ և Մարի Կյուրիներն իրենց դստեր Իրեն Ժոլիո-Կյուրիի հետ։

Ուղեղի կառուցվածքի տարբերություններ խմբագրել

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ ուղեղի չափսերը և կառուցվածքն էականորեն ազդում են սնման[2] (ներառյալ նաև մանկական և դեռահասության տարիքի չափաբաժնի վրա)[3], ավելորդ քաշի առկայության[4], տարիքի, կրթության, սրտանոթային հիվանդությունների առկայության և անձնական հմտությունների վրա[5]։ Նկատվում է կապ ուղեղի որոշակի հատվածների չափսերի և այս կամ այն ոլորտի կարողությունների առկայության միջև[6][7]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կամ այն հմտությունների զարգացումը, նույնիսկ հասուն տարիքում, բերում է ուղեղի կառուցվածքի փոփոխությանը[8]։

Հասուն տղամարդու ուղեղը միջինում 11-12 %-ով ծանր և 10 %-ով (չափսերով) մեծ է կնոջ ուղեղից[9][10]։ Ուղեղի կառուցվածքի սեռային տարբերությունները կախված են նաև ռասսայական և էթնիկական պատկանելիությունից։ Օրինակ, ճապոնացի տղամարդկանց մոտ գլխուղեղի կիսագունդը կարճ է, սակայն լայն, քան կանանցը։ Եվրոպացիների մոտ նկատվում է հակադարձ միտումը[11]։ Կանանց և տղամարդկանց մոտ մարմնի և ուղեղի չափսերի հարաբերակցության վիճակագրական տարբերություն չի հայտնաբերվել[12]։

Չնայած նրան, որ միջինում կանանց և տղամարդկանց ուղեղների կառուցվածքում նկատվում են տարբերություններ, յուրաքանչյուր առանձին մարդու մոտ առկա են ինչպես «կանացի», այնպես էլ «տղամարդու» գծեր[13]։ Ավելին, միևնույն չափի հարմարեցման համեմատության ժամանակ, կնոջ և տղամարդու ուղեղի գրեթե բոլոր միջին վիճակագրական տարբերությունները դադարում են արտացոլվել[14][15][16]։

Բազմաթիվ հետազոտություններ նաև ընդգծում են սեռական հորմոնների ազդեցությունն աշխատանքի[17][18], դրա զարգացման և առողջության վրա[19][20]։ Նիդեռլանդներում 1944 թվականի ձմռանը տեղի ունեցած սովի ժամանակա կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ներարգանդային սնման ժամանակ թերսնուցումը կարող է ազդել միայն արական սեռի պտղի ուղեղի զարգացման վրա։ Հասուն տղամարդկանց մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ունեցել են թերսնում, ուղեղի ծավալը եղել է փոքր, քան փորձարկմանը մասնակցած կանանց մոտ[2]։ Բայց այդ, կանանց մոտ ընդհանրապես նման միտում չի նկատվել։ Չիլիի դեռահասների մասնակցությամբ մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ կյանքի առաջին տարում թերսնուցումը ավելի շատ ազդում է տղաների ուղեղի ծավալի վրա, քան աղջիկների պարագայում[3]։

 
Տեստոստերոնի կողմնակի ազդեցությունը բնության մեջ․ ընտանի ձիերի արուները, էգերի հետ գտնվելով միևնույն պայմաններում, տարածական կողմնորոշման մեջ արձանագրում են ավելի լավ արդյունքներ, քան էգերը։

Հորմոնների ազդեցություն խմբագրել

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ սեռական հորմոնները ազդեցություն են ունենում կոգնիտիվ գործունեության և ուղեղի կառուցվածքի վրա։ Այդուհանդերձ, այդ հորմոնները չեն հանդիսանում որոշիչ գործոն՝ տարածական կողմնորոշման և վերբալ ունակությունների պարագայում։ Դրանց ազդեցությունն ամբողջությամբ կոմպենսացվում են մարդու անձնական բնութագրիչների միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Spence J. T., Buckner C. Instrumental and expressive traits, trait stereotypes and sexist attitudes. Psychology of Women Quarterly. 2000;24:44–62.
  2. 2,0 2,1 de Rooij, Susanne R. A.; Caan, Matthan W. A.; Swaab, Dick F.; Nederveen, Aart J.; Majoie, Charles B.; Schwab, Matthias; Painter, Rebecca C.; Roseboom, Tessa J. Prenatal famine exposure has sex-specific effects on brain size.(անգլ.) // Brain[en] : journal. — Oxford University Press, August 2016. — Т. 193. — № 8. — С. 2136—2142. — doi:10.1093/brain/aww132 — PMID 27401522.
  3. 3,0 3,1 Ivanovic, Daniza M.; Leiva, Boris P.; Perez, Hernan T.; Inzunza, Nelida B.; Almagià, Atilio F.; Toro, Triana D.; Urrutia, Maria Soledad C.; Cervilla, Jorge O.; Bosch, Enrique O. Long-term effects of severe undernutrition during the first year of life on brain development and learning in Chilean high-school graduates(անգլ.) // Nutrition : journal. — November–December 2000. — Т. 16. — № 11—12. — С. 1056—1063. — doi:10.1016/S0899-9007(00)00431-7 — PMID 11118825.
  4. Beyer, Frauke; Kharabian Masouleh, Sharzhad; Huntenburg, Julia M.; Lampe, Leonie; Luck, Tobias; Riedel‐Heller, Steffi G.; Loeffler, Marcus; Schroeter, Matthias L.; Stumvoll, Michael; Villringer, Arno; Witte, A. Veronica Higher body mass index is associated with reduced posterior default mode connectivity in older adults(անգլ.) // Human Brain Mapping : journal. — July 2017. — Т. 38. — № 7. — С. 3502—3515. — doi:10.1002/hbm.23605 — PMID 28397392.
  5. Klein, Carina; Liem, Franziskus; Hänggi, Jürgen; Elmer, Stefan; Jäncke, Lutz The "silent" imprint of musical training. (und) // Human Brain Mapping. — February 2016. — Т. 37. — № 2. — С. 536—546. — doi:10.1002/hbm.23045 — PMID 26538421.
  6. Neuroanatomical Correlates of Intelligence
  7. Intelligence and brain size in 100 postmortem brains: sex, lateralization and age factors. Witelson S.F., Beresh H., Kigar D.L. Brain. 2006 Feb;129(Pt 2):386-98.
  8. Lövdén, Martin; Wenger, Elizabeth; Mårtensson, Johann; Lindenberger, Ulman; Bäckman, Lars Structural brain plasticity in adult learning and development.(անգլ.) // Neuroscience & Biobehavioral Reviews[en] : journal. — November 2013. — Т. 37. — № 9. — С. 2296—2310. — doi:10.1016/j.neubiorev.2013.02.014 — PMID 23458777.
  9. O'Brien, Jodi (2009). Encyclopedia of Gender and Society. Los Angeles: SAGE. էջ 343. ISBN 1-4129-0916-3.
  10. Zaidi, Zeenat F. Gender Differences in Human Brain: A Review (und) // The Open Anatomy Journal. — 2010. — Т. 2. — С. 37—55. — doi:10.2174/1877609401002010037
  11. Weiss, Suzanne; Hodgetts, Sophie; Hausmann, Markus; Kawashima, Ryuta; Dabringhaus, Andreas; Fukuda, Hiroshi; Schormann, Thorsten Hemispheric Shape of European and Japanese Brains: 3-D MRI Analysis of Intersubject Variability, Ethnical, and Gender Differences(անգլ.) // NeuroImage : journal. — 2001. — Т. 13. — № 2. — С. 262—271. — doi:10.1006/nimg.2000.0688 Архивировано из первоисточника 18 Սեպտեմբերի 2018.
  12. Ho, KC; Roessmann, U; Straumfjord, JV; Monroe, G. Analysis of brain weight. I. Adult brain weight in relation to sex, race, and age(անգլ.) // Archives of Pathology & Laboratory Medicine : journal. — 1980. — Т. 104. — № 12. — С. 635—639. — PMID 6893659.
  13. Daphna Joel, Zohar Berman, Ido Tavor, Nadav Wexler, Olga Gaber. Sex beyond the genitalia: The human brain mosaic(անգլ.) // Proceedings of the National Academy of Sciences. — National Academy of Sciences, 2015. — С. 201509654. — ISSN 0027-8424. — doi:10.1073/pnas.1509654112
  14. Taki, Yasuyuki; Thyreau, Benjamin; Kinomura, Shigeo; Sato, Kazunori; Goto, Ryoi; Kawashima, Ryuta; Fukuda, Hiroshi Correlations among Brain Gray Matter Volumes, Age, Gender, and Hemisphere in Healthy Individuals(անգլ.) // PLoS ONE : journal / He, Yong. — 2011. — Т. 6. — № 7. — С. e22734. — doi:10.1371/journal.pone.0022734 — PMID 21818377.
  15. Jäncke, Lutz; Staiger, Jochen F.; Schlaug, Gottfried; Huang, Yanxiong; Steinmetz, Helmuth The relationship between corpus callosum size and forebrain volume.(անգլ.) // Cerebral Cortex : journal. — January-February 1997. — Т. 7. — № 1. — С. 48—56. — doi:10.1093/cercor/7.1.48 — PMID 9023431.
  16. Jäncke, Lutz; Mérillat, Susan; Liem, Franziskus; Hänggi, Jürgen Brain size, sex, and the aging brain. (und) // Human Brain Mapping. — January 2015. — Т. 36. — № 1. — С. 150—169. — doi:10.1002/hbm.22619 — PMID 25161056.
  17. Dubb, Abraham; Gur, Ruben; Avants, Brian; Gee, James Sex differences and menstrual cycle effects in cognitive and sensory resting state networks.(անգլ.) // Brain and Cognition[en] : journal. — 2017. — Т. 131. — № 1. — С. 66—73. — doi:10.1016/j.bandc.2017.09.003 — PMID 14527611.
  18. Hausmann, Marcus Why sex hormones matter for neuroscience: A very short review on sex, sex hormones, and functional brain asymmetries(անգլ.) // Journal of Neuroscience Research[en] : journal. — January/February 2017. — Т. 95. — № 1—2. — С. 40—9. — doi:10.1002/jnr.23857 — PMID 27870404.
  19. Gurvich, Caroline; Hoy, Kate; Thomas, Natalie; Kulkarni, Jayashri Sex Differences and the Influence of Sex Hormones on Cognition through Adulthood and the Aging Process(անգլ.) // Brain Sciences : journal. — August 2018. — Т. 8. — № 9. — С. E163. — doi:10.3390/brainsci8090163 — PMID 30154388.
  20. Rodrigues, Mark A.; Verdile, Giuseppe; Foster, Jonathan K.; Hogervorst, Eva; Joesbury, Karen; Dhaliwal, Satvinder; Corder, Elizabeth H.; Laws, Simon M.; Hone, Eugene; Prince, Richard; Devine, Amanda; Mehta, Pankaj; Beilby, John; Atwood, Craig S.; Martins, Ralph N. Gonadotropins and cognition in older women. (und) // Journal of Alzheimer's Desease. — April 2008. — Т. 13. — № 3. — С. 267—274. — doi:10.3233/JAD-2008-13304 — PMID 18430994.