Սեպուհ Լազ-Մինասյան

հայ թարգմանիչ, դրամատուրգ

Սեպուհ Լազ-Մինասյան (1825, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1887), հայ դրամատուրգ, թարգմանիչ։

Սեպուհ Լազ-Մինասյան
Ծնվել է1825
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1887
Մասնագիտությունթարգմանիչ և դրամատուրգ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա՝ 1838 թվականից ուսումը շարունակել է Փարիզի Մուրադյան վարժարանում։ Վերադառնալով Կ. Պոլիս, զբաղվել է ուսուցչությամբ։ 1850-ականների վերջերից հետաքրքրվել է թատրոնով։ Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ, գրել դրամատիկական երկեր, որոնց զգալի մասը բեմադրվել է արևմտահայ բեմում։

Ինքնուրույն գործերից են՝ «Արշակ Բ», «Արա Գեղեցիկ» (1861), «Զապել» (1858), «Փարթամ ամիրա» (1873), «Մարի և Խոսրով» (1870), «Ամբակում», «Սելիմ Գ և Աբդուլ Ազիզ» և այլն, թարգմանություններից են՝ «Հելենե», «Արման Մարի», «Սուտ փիլիսոփաներ», «Դոննա Լեոնորա», «Կարմիր կամուրջ», «Տիկին Սոֆրոնիա», «Հերթայի աղջիկը»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 23.