Սեչքին Օզդեմիր (թուրքերեն՝ Seçkin Özdemir, օգոստոսի 25, 1981(1981-08-25), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և ռադիոհաղորդավար։ Առավել հայտնի է դարձել՝ նկարահանվելով Պամիր Մարդենի դերում Վարձու սեր հեռուստասերիալում։

Սեչքին Օզդեմիր
թուրքերեն՝ Seçkin Özdemir
Ծնվել էօգոստոսի 25, 1981(1981-08-25) (42 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար, դերասան և մոդել

Կենսագրություն խմբագրել

Սեչքին Օզդեմիրը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 25-ին Ստամբուլում։ Ավարտել է Քոջաելիի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2000 թվականին իր կարիերան սկսել է ռադիոյում, որտեղ վարել է երաժշտական հաղորդում Red Fm-ով, իսկ 2002- 2004 թվականներին վարել է Brainstorm ռադիոշոուն։ 2004 թվականին Սեչքինը վարել է ինտերակտիվ շոու My Radio-ով։ Զուգահեռաբար աշխատել է որպես դիջեյ և հաղորդավար՝ Ստամբուլի էլիտար ակումբներում։

Բացի ռադիոյում աշխատելուց, Սեչքինը նկարահանվել է նաև գովազդներում, իսկ 2008 թվականին նկարահանվել է «Վայրի վարդը» հեռուստասերիալում։ 2011 թվականին խաղացել է Իլյասի դերը «Կարմիր գլխաշոր» հեռուսատսերիալում, իսկ հաջորդ տարի մարմնավորել է իտալացի փախստական Լուկային՝ Հոյակապ դար հեռուստասերիալում[1]։ Այնուհետև նկարահանվել է «Սիրո պատմություն», «Մեղագործը»[2], «Սիրո տառապանքը»[3] և «Վարձու սեր» հեռուստասերիալների գլխավոր դերերում[4]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին նշանվել է դերասանուհի Դերյա Շենսոյի հետ[5], որի հետ հանդիպում է 2014 թվականից[6]։ 2016 թվականի նոյեմբերին զույգը հայտարարեց բաժանման մասին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Վայրի վարդ Yaban Gülü Բուրակ
2011 ֆ Կարմիր գլխաշոր Al Yazmalım Իլյաս Ավջի
2012 ֆ Հոյակապ Դար Muhteşem Yüzyıl Լուկա
2013 ֆ Սիրո պատմություն Bir Aşk Hikayesi Քորքութ Ալի
2014 ֆ Մեղսագործ Günahkar Ալի Յուսուֆ Թան
2015 ֆ Ռաքոն Racon - Ailem İçin Ադնան Քորհան
2015 ֆ Սիրո տառապանքներ Acı Aşk Բուլութ Օվջաք
2016 ֆ Վարձու սեր Kiralık Aşk Պամիր Մարդեն
2017 ֆ Լուսատիտիկ Ateşböceği Բարըշ Բուքա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «İşte Leo'nun gerçek Hürrem'i» (թուրքերեն). HABERTÜRK MAGAZİN. 03 Ağustos 2011. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Günahkar dizisi ilk bölüm için nefesler tutuldu!» (թուրքերեն). Milliyet. 04.11.2014. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Acı Aşk ilk bölümü ile pazar akşamı Show TV'de başlıyor!» (թուրքերեն). HABERTÜRK MAGAZİN. 18 Aralık 2015. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Yeni sezon pozu». 19.09.2016 (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «Seçkin Özdemir aileye girdi» (թուրքերեն). HABERTÜRK MAGAZİN. 15 Mayıs 2016. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Derya Şensoy ve Seçkin Özdemir'in romantik tatili!» (թուրքերեն). Milliyet. 09.10.2014. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.