Սեն-Վենանի սկզբունքը առաձգականության տեսության մեջ, սկզբունք, որի համաձայն հոծ մարմնի որևէ մասին կիրառված ուժերի հավասարակշռված համակարգը մարմնում առաջացնում է լարումներ, որոնք մարմնի այդ մասից հեռանալուն համեմատ շատ արագ նվազում են։ Ձևակերպել է Սեն-Վենանը, 1855-ին։ Բեռնվածքների կիրառման տիրույթի առավելագույն գծային չափերից մեծ հեռավորությունների վրա լարումները և դեֆորմացիաները կարելի է անտեսել։ Հետևաբար, Սեն-Վենանը առաձգականության սկզբունքը արտահայտում է ինքնահավասարակշռվածtարտաքին բեռնվածքների ազդեցության տեղային բնույթը։ Ինժեներական պրակտիկայում կիրառում են Սեն-Վենանի առաձգականության սկզբունքի մեկ այլ ձևակերպում, եթե առաձգական մարմնի փոքր մասի վրա ազդող ճիգերը փոխարինվեն մարմնի նույն մասի վրա ազդող ճիգերի ստատիկորեն համարժեք համակարգով (որի համազորը և մոմենտը նույնն են, ինչ որ տված ուժինը), ապա ուժերի նոր համակարգի դեպքում լարված վիճակի վւոփոխություն տեղի կունենա միայն կիրառված բեռնվածքի անմիջական մոտակայքում։ Սեն-Վենանի սկզբունքը հնարավորություն է տալիս սահմանային պայմանները (ազդող ուժերը) փոխարինել ստատիկական հաշվարկի համար ավելի հարմար սահմանային պայմաններով այն դեպքում, երբ ուժերի տված նոր համակարգի համազորը և մոմենտը պահպանում են իրենց արժելները։

Սեն Վենանի սկզբունքի ցուցադրություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 295