Սեյմուր «Սպենկի» Սքինըր (անգլերեն` Seymour Skinner) (ծնվել է Քեփիթըլ սիթիում 1953 թվական, ի ծնե անունը՝ Արմին Թամզարյան (անգլ.՝ Armin Tamzarian, իսկ Սփրինգֆիլդում ավելի հայտնի է որպես «Տնօրեն Սքինըր»), «Սիմփսոններ» մուլտսերիալի հայազգի կերպար, որին հնչունավորում է Հարի Շիրերը։

«Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար
Seymour Skinner
Seymour Skinner.png
Սեյմուր Սքիներ
Ի ծնե անունանգլ.՝ Armin Tamzarian
Սեռարական
Ծնվել էդեկտեմբերի 18, 1953(1953-12-18) (66 տարեկան)
Տարիք44-50
Մազերմոխրագույն
Մասնագիտությունզինվոր
Ծնողներմայր՝ Agnes Skinner?
ԲարեկամներՀայր Շելդոն Սքինըր (հանգուցյալ)
Մայր Ագնես Սքինըր
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մարտեր/
պատերազմներ
Վիետնամի պատերազմ
ՀնչունավորողՀարի Շիրեր
Առաջին անգամ հայտ եկած
Սերիա"Simpsons Roasting on an Open Fire"

ՄասնագիտությունըԽմբագրել

Սքիները Սփրինգֆիլդի նախնական դպրոցի տնօրենն է։ Անընդհատ պայքար է մղում աստիճանաբար քայքայվող դպրոցը վերահսկելու համար, դաժանացած եւ վայրենացած ուսուցիչների, աղմկարար եւ անկարգապահ աշակերտների դեմ։ Այդպիսի աշակերտներից է Բարթ Սիմփսոնը։

ԿենսագրությունԽմբագրել

Սերիալում Սքիների ծննդյան թիվը նշվում է 1953 թ. հուլիսի 8-ին, սակայն մի այլ դրվագում ասվում է, որ նրա կենդանակերպի նշանն է կշեռքը, հետեւաբար, ծննդյան օրն ընկնում է սեպտեմբերի 24-ի եւ հոկտեմբերի 23-ի միջեւ։
Կարգապահության կողմնակից է, երկար ժամանակ ծառայել է բանակում, մասնակցել է Վիետնամի պատերազմին։ Սեյմուրի հայրը, Շելդոն Սքիները, ծառայել է Էյբի հետ։

Արտաքին հղումներԽմբագրել