Սեմ Սայմոն
Սէմուել Մայքլ «Սեմ» Սայմոնը (անգլ.՝ Samuel Michael "Sam" Simon, հունիսի 6, 1955[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 8, 2015[1][2][3], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկյան հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և սցենարիստ է, ինչպես նաև՝ բարերար։ Առավել հայտնի է Սիմփսոնի հերոսնեի ստեղծմամբ։ Գրել է սցենար հետևյալ ֆիլմերի համար՝ «Տաքսի», «Կենացը»։ Ավարտել է Սթենֆորդի համալսարանը (1977)։ Սայմոնը ծանրորդ-բռնցքամարտիկ Լեյմոն Բրյուստերի մենեջերն է։ 2007 թ.-ին մասնակցել է պոկերի համաշխարհային խաղերին։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 6, 1955[1][2][3] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 8, 2015[1][2][3] (59 տարեկան) |
Մահվան վայր | Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պոկեր խաղացող, գրող, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր, character designer, հեռուստատեսային պրոդյուսեր և boxing manager |
Ամուսին(ներ) | Ջենիֆեր Թիլի և Jami Ferrell? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անձնական կյանքԽմբագրել
1984 թվականից 1991 թթ.-ին ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Թիլլիի հետ. ապրել են Լոս Անջելեսում։ 2012 թ.-ի վերջում Սայմոնի մոտ հայտնաբերում են քաղցկեղ։ Նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին Սայմոնը նկարահանվել է ֆիլմերում[4].։
Հասարակական կյանքԽմբագրել
Իր ամբողջ հարստությունը և կյանքը Սայմոնը նվիրել է բարեգործությանը։ Ստեղծել է բարեգործական ֆոնդ աղքատ ընտանիքների և անտուն կենդանիների համար։ Նվիրաբերել է միջոցներ թափառող կենդանիների հասարակական պաշտպանության համար։ Իր ողջ կարողությունը, որը կազմել է գրեթե 100 միլիոն դոլար, կտակել է բարեգործական ընկերություններին։ Սայմոնն ասել է. «Ես ցանկանում եմ դադարեցնել կենդանիների ոչնչացումը և փորձարկումները։ Ես կարծում եմ, որ բուսակերությունը լավագույն լուծումն է այսօր ծանրացած խնդիրների։ Դա կլուծի սովի խնդիրը, և մարդիկ կլինեն ավելի առողջ։ Անասնաբուծությունը ջերմոցային գազերի նետման գլխավոր պատճառն է, էլ չենք խոսում կենդանիների տանջանքների մասին»։
Սեմ Սայմոնի մահԽմբագրել
Սեմ Սայմոնը մահացել է 2015 թ.-ի մարտի 8-ին Լոս Անջելեսում։ Իր կյանքի վերջին տարում, երբ արդեն հայտնի էր մահացու հիվանդությունը, Սեմը հաղորդումներից մեկում հնարավորություն է ստանում խոսել կենդանիների շահերի մասին։ Բառի բուն իմաստով, նա իր խոսքում կյանքն ու մահն է ներդնում ի շահ կենադնիների։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Սեմ Սայմոն (անգլ.) Internet Movie Database կայքում