Սեմյոնովի պատմա-գեղարվեստական թանգարան

Սեմյոնովի պատմա-գեղարվեստական թանգարան (ռուս.՝ Семёновский историко-художественный музей), թանգարան Նիժնի Նովգորոդի մարզի Սեմյոնով քաղաքում։

Սեմյոնովի պատմա-գեղարվեստական թանգարան
Տեսակտեսարժան վայր, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍեմյոնով
Հիմնադրվել է1934
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Սեմյոնովի պատմա-գեղարվեստական գավառագիտական թանգարանը հիմնադրվել է 1934 թվականին, նկարիչ Գեորգի Պետրովիչ Մատվեևի կողմից։ Թանգարանի ցուցասրահները ի սկզբանե գտնվում էին Մատվեև փողոցի վրա գտնվող հին երկհարկանի շենքում։ 1991 թվականին թանգարանը տեղափոխվել է կարմիր աղյուսից երկհարկանի առանձնատուն Վանեև փողոցի վրա, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում և նախկինում պատկանել է հնադավան վաճառական Պետրոս Պետրովիչ Շարիգինը։

Սեմյոնով քաղաքը վաղուց եղել է փայտի գեղարվեստական մշակման կենտրոն։ 18-րդ դարից սկսած կենտրոնացել են խաղալիքների, խառատի և գդալաշինության արհեստների վրա։ Թանգարանի ցուցադրություններում ներկայացված են տեղացիների ձեռքբերումները, քաղաքի և նրա բնակիչների պատմությունը[1][2]։

Ցուցադրություն

խմբագրել

Առևտրային սենյակը գտնվում է թանգարանի առաջին հարկում։ Այնտեղ ներկայացված է քաղաքացու նախահեղափոխական առևտրային կյանքը։ Սենյակը կահավորված է քաղաքի նախահեղափոխական շրջանի առարկաներով։

Երկրորդ հարկի ցուցասրահը պատմում է Սեմյոնով քաղաքի և նրա ժողովրդի մասին քաղաքի հիմնադրման օրվանից մինչև այսօր։ Ցուցադրությունում ներկայացված են Սեմյոնով ավանի պատմության նյութերը` սկսած բնակեցումից, միջնադարից, հնադավանների կյանքից։

Սեմյոնովի փայտափորագրողների արտադրանքը (Դ. Ն. Մազինա, Ի. Տ. Աբրամով, Լ. Պ. Լևին), սկսած այս արհեստի ծննդից։ 20-րդ դարի ցուցադրությունում ներկայացված են հուշանվերներ, փայտյա կենցաղային իրեր, փայտից պատրաստված խաղալիքներ, պապյե-մաշե, ֆեոդոսևյան կոպիտ խաղալիքներ, հյուսնի և խառատի խաղալիքների նմուշներ։

Սեմյոնովցի բանաստեղծ Բորիս Պետրովիչ Կորնիլովին առնչվող ցուցադրություն։ 1937 թվականին բանաստեղծը ձերբակալվել է կեղծ տեղեկության հիման վրա և գնդակահարվել։

Խորհրդային և հետագա ժամանակաշրջանի պատմության սրահը լի է դպրոցական առարկաների մակետներով՝ գլոբուս, աշակերտական սեղան, գրատախտակ, խորհրդային ժամանակաշրջանի դպրոցական համազգեստ և կարմիր փողկապ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Polyanskiy, Alexander. «Историко-художественный музей, Семенов, Нижегородская область». toureducation.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  2. «О предприятии - Туризм - Музей». goldenhohloma.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել