Սեղմված խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Պիզիդիիդներ
Տեսակ Սեղմված խխունջ
Լատիներեն անվանում
Musculium strictum


Սեղմված խխունջ (լատին․՝ Musculium strictum), պիզիդիիդների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 4,2 մմ երկարությամբ, 3,7 մմ լայնությամբ, կարճ, ձվաձև, խիստ ուռչած խեցին փոքր է։ Ուռուցիկ, նկատելիորեն խեցու մյուս մասերից առանձնացված վերին մասը շատ կարճ է[1]։

Տարածվածությունը խմբագրել

Տարածված է Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Վրաստանում (Բորժոմի շրջակայք)։ Հայաստանում հայտնի է մեկ կետից՝ Ջան լճից (Գորիս քաղաքի շրջակայք, Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Սեղմված խխունջն ապրում է բարձր լեռնային լճերում։ Կենսաբանական առանձնահատկություններ հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, ծայրահեղ սահմանափակ արեալով ռելիկտային տեսակ է։ Տարածման վայրում բավականին բազմաթիվ է։ Թվաքանակի տատանումների միտումներ բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոնները ջրամբարի աղտոտումն ու հիդրոլոգիական ռեժիմի խախտումն է։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.