Սեկունդակորդ, ակորդ, որը բաղկացած է չորս հնչյուններից, սեպտակորդի երրորդ շրջվածքը՝ հիմքում սեպտիմա[1]։ Անվանակոչված է ակորդի ներքևում գտնվող սեկունդա ինտերվալի անվամբ։ Լուծվում է տոնիկական սեքստակորդի տոնայնության մեջ, որտեղ կառուցված է ակորդը՝ տոնիկայի կրկնապատկմամբ։

Սեպտակորդը և նրա շրջվածքները. կվինտսեքստակորդ, տերցկվարտակորդ, սեկունդակորդ

Կրճատ կերպով սեկունդակորդը նշանակվում է այն տառով, որը ցույց է տալիս ակորդը տեսակը կամ նրա լադային դիրքը և 2 թվով, օրինակ, դոմինանտային սեկունդակորդը նշանակվում է որպես D2։

Դո մաժորում սեկունդակորդի օրինակ է՝ ֆա — սոլ — սի — ռե։

Ծանոթագրություններ խմբագրել