Սելտի (ռուս.՝ Селты, ուդմ.՝ Сьӧлта), գյուղ Ուդմուրտիայում, Սելտինսկի շրջանի վարչական կենտրոնը։

Գյուղ
Սելտի
ռուս.՝ Селты
ուդմ.՝ Сьӧлта
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՈւդմուրթական հանրապետություն
ՇրջանՍելտինսկի շրջան
ՀամայնքQ12151829?[1]
Հիմնադրված է1596 թ.
Առաջին հիշատակում1610
Այլ անվանումներԻլինսկոե, Կիլմեզ-Սելտինսկոե, Սելտա
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5600 մարդ (2003)
Ազգային կազմուդմուրտներ, ռուսներ, թաթարներ
Կրոնական կազմՈւղղափառություն
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ34159
Փոստային դասիչ427270
Ավտոմոբիլային կոդ18
ՍՎՏԲՀԴ94239855001
Սելտի (Ռուսաստան)##
Սելտի (Ռուսաստան)
Սելտի (Ուդմուրթական հանրապետություն)##
Սելտի (Ուդմուրթական հանրապետություն)

Ձևավորում է «Սելտինսկու» մունիցիպալ կազմավորումը գյուղական բնակավայրի կարգավիճակով, որպես նրա կազմի միակ բնակավայր[2][3]։ Բացի այդ, գյուղում գտնվում է հարևան Կիլմեզսկոյե գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը՝ առանց նրա կազմի մեջ մտնելու[4]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Իժևսկից 138 կմ հյուսիս-արևմուտք՝ Պալվայկա գետի վրա, որը Կիլմեզ գետի վտակն է և գտնվում է Ուվա երկաթգծից 42 կմ հեռավորության վրա։ Իժևսկի հետ Սելտին կապված է Սելտի-Ուվա-Նիլգա-Իժևսկ ավտոճանապարհով։

Բնակավայրի մակերեսը կազմում է 11,21 կմ²[5]։

Ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի անվանումը ծագել է ուդմուրտական ցեղերից մեկի անվանումից՝ ուդմուրտերեն «сьолта» բառից[6]։

Պատմություն

խմբագրել

Սելտին առաջին անգամ հիշատակվել է 1610 թվականի մարդահամարում։ Սելտիով է անցնում Սիբիրյան տրակտը։ 1790 թվականի նոյեմբերի 15-ին աքսորավայր գնալիս գյուղով անցել է Ալեքսանդր Ռադիշչևը։ 19-րդ դարում Սելտին բավականին խոշոր գյուղ էր, այստեղ կար եկեղեցի, վոլոստային կառավարում, փոստային բաժանմունք, զեմստվոյական հիվանդանոց, անասնաբուժական կետ, զեմստվոյական կայարան և առևտրային 6 ձեռնարկություն։ 1845 թվականին բացվել է Եղիա մարգարեի եկեղեցին։ 1870 թվականից Սելտի գյուղը Վյատկա նահանգի Մալմիժ գավառի Սելտինսկի շրջանի կենտրոնը։

1921 թվականին Վոտսկոյ ԻՄ-ի ձևավորման շնորհիվ դարձել է Սելտինսկի շրջանի կենտրոն, և դեռևս Ռուսական կայսրության օրոք ստեղծված ավանդույթի համաձայն ստացել քաղաքի կարգավիճակ։ Սակայն 1924 թվականի հուլիսի 28-ին Սելտինսկի շրջանը վերացվել է, Սելտին կրկին դարձել է գյուղ և Սելտինսկի ծխական կենտրոնի հետ մտել Իժևսկի գավառի մեջ։

1929 թվականին անցկացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում վարչաշրջանային կառուցվածքը փոխարինվել է շրջանայինով և ձևավորվել է Սելտինսկի շրջանը։

Սոցիալական ոլորտի օբյեկտներ

խմբագրել
  • «Սելտինսկու միջնակարգ հանրակրթական դպրոց» ՔԲՈՒՀ

Տնտեսություն

խմբագրել
  • Կտավատի մշակման գործարան (փակվել է մոտավորապես 2006 թվականին)
  • Ասֆալտի արտադրություն
  • Անտառտնտեսություն (փակվել է)

Տրանսպորտ

խմբագրել

Տրանսպորտային կապն իրականացվում է ավտոբուսներով մինչև Իժևսկ, Գլազով, Սյումսի և Ուվի։

Մշակույթ

խմբագրել
  • Շրջանային գրադարան
  • Դեկորատիվ-կիրառական արվեստի և արհեստի կենտրոն
  • Կոնստանտինո-Ելենինսկու ուղղափառ աղոթատուն
  • Ուղղափառ եկեղեցի ի պատիվ Սուրբ նահատակ Իոսիֆ Պեգրոգրադսկու, գտնվում է ԱՌՈՒԵ իրավասության տակ («Մագնիտ» խանութի մոտ)

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Կա պահպանված հինավուրց առևտրական տներ։
  • Հուշաքար է տեղադրվել ի պատիվ գրող Ա. Ն. Ռադիշչևի։
  • Կառուցվել են հուշահամալիրներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված համագյուղացիների և Խորհրդային Միության հերոսների։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Բնակչություն

խմբագրել
Բնակչության թվաքանակը
1959[7]1970[8]1979[9]1989[10]2002[11]2010[12]2012[13]
3357346547105846558552755276
2013[14]2014[15]2015[16]2016[17]2017[18]2018[19]2019[20]
5281534053075252520451255055
2020[21]2021[22]
50255230

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. OKTMO (ռուս.)
  2. Закон Удмуртской Республики от 28 января 2005 года № 1-РЗ «Об установлении границ муниципальных образований и наделении соответствующим статусом муниципальных образований на территории Селтинского района Удмуртской Республики»
  3. Устав муниципального образования «Селтинское» Արխիվացված 2020-06-29 Wayback Machine: Наименование муниципального образования – «Селтинское».
  4. Устав муниципального образования «Кильмезское» Արխիվացված 2020-03-04 Wayback Machine.
  5. «Респулика Удмуртия. Общая площадь земель муниципального образования». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.
  6. Белых С. К., Чураков В. С., Сахарных Д. М. Пётр Матвеевич Сорокин. О расселении удмуртских родов // Иднакар: методы историко-культурной реконструкции. — 2007.
  7. Всесоюзная перепись населения 1959 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу
  8. «Всесоюзная перепись населения 1970 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населенных пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-03-03-ին. Վերցված է 2013-10-14-ին.
  9. «Всесоюзная перепись населения 1979 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-01-10-ին. Վերցված է 2013-12-29-ին.
  10. «Всесоюзная перепись населения 1989 года. Численность сельского населения РСФСР - жителей сельских населённых пунктов - районных центров по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին. Վերցված է 2013-11-20-ին.
  11. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  12. Всероссийские переписи населения 2002 и 2010 годов
  13. «Каталог населённых пунктов Удмуртской Республики. Численность постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-12-25-ին. Վերցված է 2015-03-24-ին.
  14. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
  15. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  16. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  17. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  18. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  19. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  20. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  21. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  22. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել