Սելտի
Սելտի (ռուս.՝ Селты, ուդմ.՝ Сьӧлта), գյուղ Ուդմուրտիայում, Սելտինսկի շրջանի վարչական կենտրոնը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սելտի | |||
ռուս.՝ Селты ուդմ.՝ Сьӧлта | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Ուդմուրթական հանրապետություն | ||
Շրջան | Սելտինսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1596 թ. | ||
Առաջին հիշատակում | 1610 | ||
Այլ անվանումներ | Իլինսկոե, Կիլմեզ-Սելտինսկոե, Սելտա | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 5600 մարդ (2003) | ||
Ազգային կազմ | ուդմուրտներ, ռուսներ, թաթարներ | ||
Կրոնական կազմ | Ուղղափառություն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 34159 | ||
Փոստային դասիչ | 427270 | ||
Ավտոմոբիլային կոդ | 18 | ||
ՍՎՏԲՀԴ | 94239855001 | ||
|
Ձևավորում է «Սելտինսկու» մունիցիպալ կազմավորումը գյուղական բնակավայրի կարգավիճակով, որպես նրա կազմի միակ բնակավայր[1][2]։ Բացի այդ, գյուղում գտնվում է հարևան Կիլմեզսկոյե գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը՝ առանց նրա կազմի մեջ մտնելու[3]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Գյուղը գտնվում է Իժևսկից 138 կմ հյուսիս-արևմուտք՝ Պալվայկա գետի վրա, որը Կիլմեզ գետի վտակն է և գտնվում է Ուվա երկաթգծից 42 կմ հեռավորության վրա։ Իժևսկի հետ Սելտին կապված է Սելտի-Ուվա-Նիլգա-Իժևսկ ավտոճանապարհով։
Բնակավայրի մակերեսը կազմում է 11,21 կմ²[4]։
ՍտուգաբանությունԽմբագրել
Գյուղի անվանումը ծագել է ուդմուրտական ցեղերից մեկի անվանումից՝ ուդմուրտերեն «сьолта» բառից[5]։
ՊատմությունԽմբագրել
Սելտին առաջին անգամ հիշատակվել է 1610 թվականի մարդահամարում։ Սելտիով է անցնում Սիբիրյան տրակտը։ 1790 թվականի նոյեմբերի 15-ին աքսորավայր գնալիս գյուղով անցել է Ալեքսանդր Ռադիշչևը։ 19-րդ դարում Սելտին բավականին խոշոր գյուղ էր, այստեղ կար եկեղեցի, վոլոստային կառավարում, փոստային բաժանմունք, զեմստվոյական հիվանդանոց, անասնաբուժական կետ, զեմստվոյական կայարան և առևտրային 6 ձեռնարկություն։ 1845 թվականին բացվել է Եղիա մարգարեի եկեղեցին։ 1870 թվականից Սելտի գյուղը Վյատկա նահանգի Մալմիժ գավառի Սելտինսկի շրջանի կենտրոնը։
1921 թվականին Վոտսկոյ ԻՄ-ի ձևավորման շնորհիվ դարձել է Սելտինսկի շրջանի կենտրոն, և դեռևս Ռուսական կայսրության օրոք ստեղծված ավանդույթի համաձայն ստացել քաղաքի կարգավիճակ։ Սակայն 1924 թվականի հուլիսի 28-ին Սելտինսկի շրջանը վերացվել է, Սելտին կրկին դարձել է գյուղ և Սելտինսկի ծխական կենտրոնի հետ մտել Իժևսկի գավառի մեջ։
1929 թվականին անցկացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում վարչաշրջանային կառուցվածքը փոխարինվել է շրջանայինով և ձևավորվել է Սելտինսկի շրջանը։
Սոցիալական ոլորտի օբյեկտներԽմբագրել
- «Սելտինսկու միջնակարգ հանրակրթական դպրոց» ՔԲՈՒՀ
ՏնտեսությունԽմբագրել
- Կտավատի մշակման գործարան (փակվել է մոտավորապես 2006 թվականին)
- Ասֆալտի արտադրություն
- Անտառտնտեսություն (փակվել է)
ՏրանսպորտԽմբագրել
Տրանսպորտային կապն իրականացվում է ավտոբուսներով մինչև Իժևսկ, Գլազով, Սյումսի և Ուվի։
ՄշակույթԽմբագրել
- Շրջանային գրադարան
- Դեկորատիվ-կիրառական արվեստի և արհեստի կենտրոն
- Կոնստանտինո-Ելենինսկու ուղղափառ աղոթատուն
- Ուղղափառ եկեղեցի ի պատիվ Սուրբ նահատակ Իոսիֆ Պեգրոգրադսկու, գտնվում է ԱՌՈՒԵ իրավասության տակ («Մագնիտ» խանութի մոտ)
Տեսարժան վայրերԽմբագրել
- Կա պահպանված հինավուրց առևտրական տներ։
- Հուշաքար է տեղադրվել ի պատիվ գրող Ա. Ն. Ռադիշչևի։
- Կառուցվել են հուշահամալիրներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված համագյուղացիների և Խորհրդային Միության հերոսների։
Հայտնի մարդիկԽմբագրել
- Վադիմ Վոզդվիժենսկի – բժիշկ-վիրաբույժ։
- Գերման Կոեպանով – կոմպոզիտոր։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Закон Удмуртской Республики от 28 января 2005 года № 1-РЗ «Об установлении границ муниципальных образований и наделении соответствующим статусом муниципальных образований на территории Селтинского района Удмуртской Республики»
- ↑ Устав муниципального образования «Селтинское» Archived 2020-06-29 at the Wayback Machine.: Наименование муниципального образования – «Селтинское».
- ↑ Устав муниципального образования «Кильмезское» Archived 2020-03-04 at the Wayback Machine..
- ↑ «Респулика Удмуртия. Общая площадь земель муниципального образования»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-30-ին։ Վերցված է 2020-03-04
- ↑ Белых С. К., Чураков В. С., Сахарных Д. М. Пётр Матвеевич Сорокин. О расселении удмуртских родов // Иднакар: методы историко-культурной реконструкции. — 2007.